Զինծառայող է զոհվել՝ «դեռևս չպարզված հանգամանքներում»

0
504

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր` ժամը 10:50-ի սահմաններում, Պաշտպանության բանակի (ՊԲ) հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում, դեռևս չպարզված հանգամանքներում, ծանր հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Գևորգ Սուրենի Հարոյանը:
Ըստ Ղարաբաղի ռազմական գերատեսչության, վիրավորում ստացած զինծառայողը տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, որտեղ ժամը 15:05-ի սահմաններում գրանցվել է վերջինիս կենսաբանական մահը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here