Միլանի «Ինտերի» կիսապաշտպան, ՅՈՒՆԻՍԵՖ-ի ազգային դեսպան Հենրիխ Մխիթարյանը սոցիալական ցանցերում արած հրապարակումով միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի կողմից Հայաստան — Արցախ միակ ճանապարհի արգելափակման փաստի վրա։
«Լեռնային Ղարաբաղում 30 հազար երեխաների ճակատագիր է վտանգված։ Երկուշաբթի Ադբեջանը փակել է Լեռնային Ղարաբաղը Հայաստանին եւ արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը, որով Լեռնային Ղարաբաղի բնակչությունը ստանում է բեռներ՝ սննդամթերքից մինչեւ դեղամիջոցներ։
Հանրապետության 120 հազար բնակիչներ, այդ թվում 30 հազար երեխաներ, հայտնվել են շրջափակման մեջ։
Ադրբեջանը անջատել է նաեւ Լեռնային Ղարաբաղի գազամատակարարումը։ Ձմռանը, գիշերային ժամերին օդի ջերմաստիճանը իջնում է 0-ից էլ ցածր՝ բնակիչներին դնելով ցրտահարումից մահանալու վտանգի առաջ։ Սա կհանգեցնի իրական հումանիտար աղետի։
Լեռնային Ղարաբաղի ֆիզիկական շրջափակումը հավասարազոր է դանդաղ մահվան դատավճռի»,- գրել է Մխիթարյանը։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: