Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը դիմել է վարչական դատարան` ՀՀ նախագահի 2021թ. փետրվարի 24-ի հրամանագիրն անվավեր ճանաչելու պահանջով: Այս մասին Forrights-ը տեղեկացավ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից: Հայցը ներկայացվել է մարտի 3-ին և մակագրվել դատավոր Մերի Համբարձումյանին:
Փետրվարի 24-ին Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր էր ստորագրել Տիրան Խաչատրյանին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից ազատելու մասին։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: