Հաստատված տվյալների համաձայն` ադրբեջանական կողմում կա գերեվարված տասնյոթ հայ զինվորական: Այս մասին ադրբեջանա-թուրքական ագրեսիայի հետ կապված իրավական գործընթացներին նվիրված մամուլի ասուլիսին հայտարարեց Քննչական կոմիտեի քրեական-իրավական վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը:
Նրա խոսքով` եւս երկու զինվորականի եւ քաղաքացիական անձի հետ կապված տվյալները ճշտվում են: Հայկական կողմն աշխատում է ՄԻԵԴ-ի հետ, բժշկական օգնության ապահովմանը եւ կյանքի ու առողջության պաշտպանությանն ուղղված միջոցառումների կիրառման վերաբերյալ դիմումներ են ներկայացվել: Որոշ դիմումներ արդեն բավարարվել են, մյուսները քննարկման փուլում են:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: