Հայաստանում հոկտեմբերի 20-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 66 694 դեպք, որոնցից 48 734-ն` առողջացած: Այս մասին նշված է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 16 541 բուժառու: Վերջին 24 ժամում արվել է 2893 թեստավորում, իսկ ընդհանուր առմամբ` 352 764 թեստավորում: Այսպիսով` կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 1234 նոր դեպք և 526 առողջացած։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 1101 (ավելացել է ևս 10-ով) դեպք: 

ՀՀ առողջապահության նախարարությունից մահվան ելքերի վերաբերյալ հայտնում են, որ բուժառուները եղել են 52, 49, 83, 70 տարեկան կանայք և 54, 67, 58, 82, 58, 49 տարեկան տղամարդիկ: Բացի վերջինից, մնացածն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:

Արձանագրվել է մահվան ևս 2 դեպք, երբ բուժառուների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 318 է:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest