Արցախի Հանրապետության բնակավայրերում և առաջնագծում այս պահին իրավիճակը համեմատաբար հանգիստ է:
Այս մասին հոկտեմբերի 11-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:
«Առավոտյան տվյալներով նշեմ, որ համեմատաբար ավելի հանգիստ է: Չգիտենք, թե ինչքան երկարատև կլինի դա: Բնակավայրերի վրա հրթիռակոծություն, հրետանակոծություն չի կատարվում: Առաջնագծում շատ փոքր հրաձգություններ կան, փոքր հրետանի է կիրառվում, միջդիրքային փոքր մարտեր են լինում: Չգիտեմ, թե ինչպես կզարգանա օրը»,- ասաց Հարությունյանը:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: