Երևանում մեկնարկում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը:
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիմավորում է հյուրերին:
Նեղ կազմով հանդիպմանը կմասնակցեն Եվրասիական տնտեսական միության 4 անդամ երկրների կառավարությունների ղեկավարները, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը:
Հայկական կողմից կմասնակցի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ռուսական կողմից՝ վարչապետ Միխայիլ Միշուստինը, Բելառուսից՝ վարչապետ Ռոման Գոլովչենկոն, Ղազախստանից՝ վարչապետ Ասկար Մամինը:
Մինչ նիստերի մեկնարկը, երկրների վարչապետերն ու Մյասնիկովիչը կմասնակցեն արարողակարգային լուսանկարահանման: Նախատեսված է նաև ընդլայնված կազմով հանդիպում:
Հոկտեմբերի 6-ին հայտնի է դարձել, որ Ղրղզստանի վարչապետ Ղուբաթբեկ Բորոնովը հրաժարական է տվել: Երկիրը ներկայացված է դեսպանի մակարդակով:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: