Բռնի տեղահանված արցախցիներին մտահոգել է ՀՀ կառավարության վերջին որոշումը, որով փոփոխություններ է կատարվում իրենց տրվող բնակվարձերի և կոմունալ վճարների աջակցության ծրագրերում։ Հայաստանի կառավարությունը նոյեմբերի 21-ին որոշեց, որ տրվող չափը ապրիլց մինչև ներառյալ հունիսը առկա 50 հազար դրամի փոխարեն լինելու է 40 հազար դրամ։ Շահառուները լինելու են մինչև 18 տարեկան երեխաները, 18 տարին լրացած կրթություն ստացող անձիք, 63 և ավել տարիք ունեցող մարդիկ, կերակողին կորցրածները, առաջին և երկրորդ խմբի անձանց։ Այս նույն խմբի անձիք աջակցություն կստանան հուլիսից դեկտեմբեր, բայց արդեն 30 հազար դրամ։ Նշենք, որ կառավրությունը առկա 50 հազար դրամը տալիս է յուրաքանչյուր անձի 40 հազար դրամը բնակվարձի համար, իսկ 10-ը՝ կոմունալ վճարների։

«Սեփական աշխատանքով պետք է մտածեն ընտանիքի ծախսերը հոգալ»,-հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Արցախցիները ձմռան շեմին տարակուսանքի մեջ են հայտնվել Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կառավարության որոշումից։ Արցախցի հանրային գործիչ Լիաննա Պետրոսյանը Forrights.am-ի հետ զրուցյում նշում է՝ այս որշումը հասկանալի կլիներ, եթե կառավարությունը իր հայտարարած բնակարանների ապահովման ծրագիրը կյանքի կոչած լիներ, ինչը, սակայն, ձախողվել է։

«Այս որոշումն արցախցիների համար անհեթեթ է։ Նման որոշում կարող էին կայացնել այն ժամանակ, երբ կունենային բնակապահովման հաջողված ծրագիր։ Այս աջակցությունը տարամադրվում է զուտ բնակվարձ, բայց քանի դեռ այս հարցը չի լուծվել, մարդիկ բնակարաններով ապահովված չեն և կարելի է ասել, որ ծրագիրը տեղից չի շարժվում, սրան զուգահեռ վերցնել ու դրան ուղղված աջակցությունը կրճատել, ինձ համար անհասկանալի է։ Մենք հիմնավորումներ ենք ներկայացրել, որ շարունակվի այնքան ժամանակ, երբ տվյալ ընտանիքը կապահովի տնով»,-ասաց նա։

Ինչ է առաջարկում կառավարությունն արցախցիներին բնակարանի ձեռք բերման հետ կապված․ այն երեք փուլից է բաղկացած։ Ընտանիքի յուրաքանչյուր անդամի այդ նպատակով տրվել է 5 մլն դրամ՝ կառավարության կազմած բնակավայրերում տուն գնելու կամ կառուցելու դեպքում, յուրաքանչյուր անդամի 4 մլն դրամ՝ բնակավայրերի մեկ այլ ցանկից ընտրություն կատարելու դեպքում, 3 մլն դրամ՝ մնացած բոլոր բնակավայրերում, բացի Երևանի 1-ին և 2-րդ գոտու։ Ընդ որորում այս ծրագիրն առայժմ հասանելի չէ բոլորի համար։ Արցախցին, եթե տանը չունի անչափահաս երեխաները, զոհված անձ, հաշմանդամություն ունեցող և այլ խոցելի խմբում չէ, 2027 թվականից նոր միայն կարող է դիմել բնակարանի աջակցություն ստանալու համար։

Ստացվում է՝ կառավարությունը ծրագիրը դեռ վերջնական չի գործարկել, բայց արդեն սահմանափակում է տրվող աջակցությունների չափը՝ առաջարկելով աշխատել։ Լիաննա Պետրոսյանը հստակ խնդիր է նշում։  «Կառավարության նիստից տեղեկացանք, որ կառավարությունն առաջ է քաշում զբաղվածության հարցը, սակայն, դա իրական չէ։ ՀՀ-ում գրեթե անհնար է ունենալ այնպիսի աշխատանք, որ կարողանաս և բնակվարձ տաս, և ընտանիքի կարիքները հոգաս»,-ասաց նա՝ շեշտելով, որ գաղտնիք չեն տարիքային այն սահմանափակումները, որ առաջ են քաշում գործատուները։

Տրվող աջակցության չափը փոփոխելու նախագիծը, երբ դրվել է հանրային քննարկման, Լիաննա Պետրոսյանը և այլ արցախցի հանրային գործիչներ առաջարկություններով են հանդես եկել, որը, սակայն, կառավարությունը մերժել է։

«Այս խոցելի խմբերին տրվող աջակցության վերաբերյալ, երբ նախագիծը հանրային քննարկման է դրվել, տարբեր առաջարկներ են եղել։ Ես առաջարկել եմ, որ խոցելի խմբերին ներառվեն նաև երրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձիք, ինչպես նաև 55+ տարիքի քաղաքացիները՝ հաշվի առնելով նրանց ոչ մրցունակ լինել ՀՀ աշխատաշուկայում, բայց որևէ արդյունք չեղավ։ Մեր առաջարկները չեն ընդունվել։

Բնակվարձի նվազեցումը որևէ հիմնավորում չունի, չկան վարձող տրվող  բնակարանների գների վերլուծություն, որի հիման վրա կարելի է ասել՝ այո, տան վարձավճարներն այնքան են իջել, որ 30 հազարով, որը խոցելի խմբում գտնվող երկու հոգանոց ընտանիքի դեպքում անում է 60 հազար դրամ, կարող են բնակարան վարձել»,-ասաց նա։

Forrights.am-ն ուսումնասիրություններ է իրականացրել բնակարանների վարձակալության մասին հայտարարություններ հրապարակող List.am կայքում, որը հայաստանյան ամենամեծ հարթակն է։ Երևանում աշխատանք գտած արցախցին, ըստ կայքի տվյալների, լավագույն դեպքում կարող է բնակարան վարձակալել 120 հազար դրամից սկսած, որոնք 18, 20 կամ մինչև 50 քմ-ով բնակարաններ։

Այս իրավիճակում ի՞նչ ելքեր են հնարավոր, հետաքրքրվեցինք Լիաննա Պետրոսյանից։ «Երկու տարբերակ կա․ կամ մարդիկ հայտնվելու են փողոցում, որովհետեև չեն կարողանալու վարձավճարները տալ, կամ էլ փորձելու են Հայաստանից դուրս տարբերակներ փնտրել, օրինակ ՌԴ-ում տան գներն ավելի մատչելի են։  Այլընտրանքը լինելու է փողոցում գիշերելը»,-ասաց նա։

Լիաննա Պետրոսյանը նշեց, որ պատրաստվում են բողոքի ձայն բարձրացնել՝ լսելի դարձնելով իրենց խնդիրները և հստակ լուծումներ պահանջել։ «Տեսնելով, որ հանրային քննարկումները և մեր առաջարկները արդյունք չտվեց, որոշվել է բողոքի ձայն բարձրացնել՝ կառավարությանը խնդիրները լսելի դարձնելու համար։ Արցախցին մեկ որոշմամբ դարձել է փախստական, բայց որքանո՞վ է ՀՀ կառավարությունը պատրաստ կատարել իր պարտավորությունները։ Դեսպանատների, միջազգային կազմակերպությունների ուշադրությունն ենք հրավիրելու խնդրին, որ հասկանանք՝ իրենց ուարկված միջոցները, որ փախստականների համար ի՞նչ նպատակով է ծախսվել»,-ասաց նա։

ԱԱԾ-ից փոխանցած տեղեկության համաձայն՝ Հայաստանից հունիսի 1-ի դրությամբ հեռացել է 10,308 արցախցի, որոնք չեն վերադարձել հետ։

Նարեկ Կիրակոսյան

 

Pin It on Pinterest