Արցախցի Նունե Հակոբյանը՝ երրորդ կարգի հաշմանդամ, 52 տարեկան, իր երեք երեխաների, ամուսնու, մայրիկի ու  եղբոր երեխայի հետ՝ 7 հոգով ապրում է  ավտոտնակում։ Շատ գոհ ու երջանիկ է, որ գոնե այս ավտոտնակը կարողացել է գտնել։  Այն համեմատաբար էժան էր՝ ընդամնեը 80 հազար դրամ, ու  կարող ես ասել, որ տուն ունես։

Երբ Նունեն եկավ, ավտոտնակում չկար ոչինչ, բացի միակ մահճակալից։

Երեկ Նունեն երկրորդ մահճակալը գնեց, ու վերջապես կարող է  գետնին  չքնել։
Հիմա ավտոտնակում երկու մահճակալ է դրված, որոնց վրա քնում են Նունեի մայրիկը իր թոռնիկի հետ, ինքը՝ երկու երեխաների հետ։

Ամուսինը քնումը է փոքիր թախտի վրա, որը ընտանիքին նվիրել են բարեսիրտ մարդիկ։ Մի կոտրած դիվան էլ կա,, որի վրա քնում է ավագ որդին։ Այնպես որ գետնին քնող էլ չկա, ու մահճակալ Նունեին էլ պետք չի։ «Ոչինչ, տեղավորվել ենք», — ասում է կինը։

Նունե Հակոբյանը կենտրոնի բնակիչ է եղել՝ Մարտակերտի շրջանի Հոռաթաղ գյուղի կենտրոնում էր տունը։ Հարգանք էր վայելում հայրենի գյուղում, որովհետև կարևոր գործ էր անում՝ թերապիայի ու  ֆիզիոթերապիայի բաժանմունքի քույր էր։ Հետո տարան վիճակագրական բաժին։ Այնտեղ ողջերն ու մահացածներն իրար էին խառնվել, ու Նունեն պետք է կարգուկանոն մտցներ մահացության մատյաններում։ Ապրեց, աշխատեց, մինչև որ պատերազմը չմտավ իր տուն։

Էնպես չէր, որ չգիտեր, թե դա ինչ է։ Ամուսինը՝ ոսկու հանքի լեռնային բանվոր Սամվել Բախշիի Հակոբյանը երկու պատերազմների մասնակից է եղել՝ 92 թվի, քառօրյայի՝ 16 թվի, որից հետո դարձավ հաշմանդամ։ Բայց էս անգամ գրադը հասավ Նունեի տուն։

«Սեպտեմբերի 19-ին , 12․30 սկսվեց ռմբակոծությունը, երեխի ձեռքը բռնեցի, վազեցի դպրոցի պադվալը, մենակ փաստաթղթերն էի վերցրել։ Մի օր  մնացինք դպրոցի պատվալում։ Առավոտը լույս բացվելուց հետո մի հատ մեքենա կանգնեց, Վարդգեսն էր, հարևան, ասեց՝ Նունե, երեխեքիդ հավաքի, գնում ենք Ստեփանակերտ։ Էլ տուն չմտա, մեր տղերքը չթողեցին, որ գնանք, շոր վերցնենք, ասեցին՝ չգնաս  հետ, ստեղ գրադ ա աշխատում։ Ու իրոք՝ գրադը խփել էր հենց մեր տան դեմը։ Հինգ օր մնացինք աէրոպորտում, դատարկ դաշտում պտտվում էինք, գիշերը ավտոյում քնում», — վերհիշում է Նունեն այն օրերը, որ փախստական դարձավ։ Փախավ Գորիս, հետո Եղեգնաձոր, որտեղ էլ լսեց Գյումրիի էժան տան մասին ու գնանց, մտավ էդ տունն ու սկսեց ապրել զրոյից։ Ձեռքին Մարտակերտի վարչակազմից վերջին օրորվ ստացած 40 հազար դրամն էր՝ աջակցության գումարը ու երեխեքի առաջին գնության դեղերը։

Նունե Հակոբյանի փոքր տղան՝ 11 տարեկան Գուրգեն Սամվելի Հակոբյանը, էպիլեպսիայով է տառապում։ Առաջ երկու օրը մեկ էր ցնցում ների մեջ ընկնում, հիմ ա ամսիսը երկու- երեք անգամ, բայց օրը 4-5 անգամ իրար հետևից։

«Նկարագրելու չի , ահավոր ա,  որ բռնում ա ցնցումները։ Բայց ես գիտեմ,  ոնց են առաջին օգնությունը անում։ Ձեռք չեմ տալիս, իրան կողքանց եմ քցում, դիազեպամը ձեռքիս տակ, սրսկումը անում եմ, ոչ մի տեղի նձեռք չեմ տալիս, ինք իրեն հետ ա գալիս», — պատմում է փորձառու բուժքույրը։

15 տարեկան աղջիկը ևս հաշմանդամ է՝ Մարգարիտան։ Մտավոր թուլություն ունի։ 20 թվականի պատերազմից հետո իր մոտ էլ է էպիլեպսիա հայտնաբերվել։ Բժիշկներն ասել են՝ վախից։ «Անուշադրություն է մոտը։ Սառած հայացքով մի տեղ ա նայում։ Ուրիշ տեղ։ Խոսում ես հետը, նոր քեզ ա նայում։ Բայց լուռ ա։ Գործ ա անում, ժիգյալով հաց ա եփում տատիկի հետ, <պեռաժկիա» ա սարքում, ու էդ ժամանակ աշխուժանում ա, բայց մեծ մասը լռության մեջ ա», — պատմում է Նունեն։

Մյուս երեխան՝ 14 տարեկան տղան, առողջ է, միայն կարճատեսություն ունի։ «Աստված նրան խնայել ա», — բացատրում է  Նունեն։ Ինքն էլ աչքի խնդիր ունի՝ ի ծնե մի աչքը չի տեսնում։ «Մի աչքս ատռոֆիա է, ծնված օրից ես միակողմանի եմ։ Որ գային, ձախ ձեռս  կտրեին, ջեբս մտնեին, ես չէի տեսնի։ Թոքերս հիվանդ են, ունեմ բարձր ճնշում։ Երրորդ կարգի հաշմանդամ եմ։ Բայց ոչինչ, ապրում ենք», — ասում է կինը։

Forrights․am-ի հարցին, թե ինչ է իրեն պետք, ասում է՝ միայն լվացքի  մեքենա։

«Տաք ջուր ունենք, ձեռքով եմ լվանում, մի օր որ լվանում եմ, երեք օր պառկում եմ։ Լվացքը չեմ ձգում էլ, որ  միանգամից անեմ։  Վաննեն դնում եմ սեղանին, աթոռին նստում, քիչ քիչ անում եմ, ոչինչ», — ասում է ու լռում հաշմանդամ Նունեն։

Հայաստանի հանրապետության կառավարության աջակցությունը 100  հազար դրամնների չափով Հակոբյանները ստացել են։ Բայց արդեն գումարը վերջացել է, որովհետև իրերից ոչինչ չունեին՝ մահճակալ, հագուստեղեն, անկողնային պարագաներ, տան իրեր են  գնել՝ «ղազաններ, չայնիկ, գդալ, տազիկներ, ինչ որ պետք է սնունդից բացի, առել եմ բերել եմ։ Սնունդը քաղաքապետարանը տվել ա, մարզպետարանը տվել ա, «Հայորդաց տունը» տվել ա։ Եդիգարյան Աստղիկը, «Հայորդաց տնից»ինձ մի արկղ ուտելիք ա տվել»։ Նունեն ու նրա երեխաները բոլորից շնորհակալ են։

Սյուզան Սիմոնյան

Pin It on Pinterest