«Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Հայկ Վարդանյանը արդեն 21 օր է, հացադուլի մեջ է։  Նա ընդամենը պահանջում է, որ իրեն տեղափոխեն քաղաքացիական հիվանդանոց և վերջապես զբաղվեն իր բուժմամբ։

Հյակ Վարդանյանի հիվանդության պատմությա ն մեջ նշված է, որ ունի միզուկի ստրիկտուրա, այսինքն՝ նեղացումը: Սա  տղամարդկանց ծանր, խեղող հիվանդություն է, որի դեպքում առաջանում է միզուկի կտրուկ կամ աստիճանական սպիացում, ինչից հետո այն փակվում է¸ միզելը դառնում է անհնարին¸ արյան մեջ ավելանում է ազոտի պարունակությունը:

Հացադուլի 21 օրերի ընթացքում դատապարտյալը 11 կիլոգրամով նիհարել է։ Նրա կինը՝ Մարգարիտա Վ արդանյանը , ահազանգում է՝ երկու օր առաջ Հայլկը երիկամի արյունահոսություն է ունեցել միզածորանի շրջանում, որև տևել է 3 ժամ։

Ըստ Մարգարիտայի, բուժելու փոխարեն ամուսնուն ուղարկել են հերթական ստուգումների։ «Ամուսինս հրաժարվեց այդ ստուգումներից, ինչքա՞ն կարելի է ստուգել, առանց բուժելու։ Մինչև սեպտեմբերի 5-ը նա գտնվել է «Իզմիրլյան կենտրոնում», անցել է բոլոր սուգումները, այնտեղ որոշել են, որ պետք է վիրահատել։ Ոնց որ ամուսնուս ձեռք առնեն, նա արյունահոսում է, իրեն ասում են՝ եկեք տանենք արյան անալիզի», — ասում է դատապարտյալի կինը։

«Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ–ի փոխտնօրեն¸ հասարակայնության հետ կապերի պատասխանատու Նաիրա Բաբայանը ասում է, որ ՊՈԱԿ-ը պատրաստ է կազմակերպել Հայկ Վարդանյանի վիրահատությունը, սակայն դրանից առաջ  նա պետք է հակաբորբոքային բուժում ստանա։ <<Ոչ մի բժիշկ չի համաձայնվի վիրահատել Հայկ Վարդանյանին այդ վիճակում։ Ն ա ընդամենը մեկ շաբաթ պետք է հակաբորբոքային դեղորայք ընդունի, ապա պետպատվերով նրան ուղարկենք հիվանդանոց։ Բայց նա հրաժարվում է դեղերից>>, — ասում է Նաիրա Բաբայանը։

Ըստ Բաբայանի, Հայկ Վարդանյանը դեղորայքը կարող է ընդունել նաև այն քրեակատարողական հիմնարկում, որտեղ նա գտնվում է, այսինքն՝ <<Արմավիրում>>։ Սակայն նա չի ցանկանում մնալ այնտեղ և ամեն  գնով ուզում  տեղափոխվել <Դատապարտյալների հիվանդանոց>>։

Ահա այսպիսի փակ շրջանակում է հայտնվել դատապարտյալը։ Ի՞նչ անել։ Նրա կինը՝ Մարգարիտան բացատրում է, որ ստուգումները որևէ կերպ չեն օգնում բացահայտելու ամուսնու խնդիրները։ <<Առանց սոնոգրաֆիայի, առանց ներսը նայելու հիմնարկում ստուգում են, ասում են՝ լիարժեք առողջ է։ Մեզ այդպես են ասել <Վարղարշապատ> ԲԿ-ում, որտեղ նա մի շաբաթ պարկել է։ Ամուսինս այլևս չի վստահում բժիշկներին։ եթե ամեն ինչ լավ է, եթե նա առողջ է, ինչո՞ւ է արյունահոսում։ ՀԻմա էլ արյան անալիզ են ուզում վերցնեն, ոնց որ ձեռք առնեն, դրա համար էլ նա հրաժարվում է ամեն ինչից>>։

Քաղաքացիական հիվանդանոցի բժիշկները վերջին հետազոտությունից հետո ցուցում են տվել¸ որի համաձայն Հայկ Վարդանյանին պետք է պահել ուռոլոգի¸ սրտաբանի¸ էնդոկրենոլոգի¸ ինֆեկցիոնիստի պարտադիր հսկողության տակ։

Ըստ Մարգարիտա Վարդանյանի, նա ծանր վիճակում է։ <Նա անհույս ընկած է այնտեղ հիմա, սպասում են, որ ուշաթափվի, որ նոր որոշեն։ Ինձ ասում են՝ ինքը հրաժարվում է բուժօգնությունից, բայց նա ոչ թե բուժօգնությունից է հրաժարվում, այլ ստուգումներից>, — ասում է Մարգարիտան։ Համոզել Հայկին դուրս գալ հացադուլից ոչ ոք չի կարողանում։

Սյուզան Սիմոնյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest