Հայկ Վարդանյանը կալանավայրում է 6 տարի: Այս 6 տարուց 5 տարին նա պահվել է ՙԴատապարտյալների հիվանդանոց՚ քրեակատարողական հիմնարկում: Առողջական վիճակի կարճատև թեթևացումների ժամանակ նրան կրկին տանում են իր տեղաբաշխման վայրը: Այս պահին Հայկ Վարդանյանը գտնվում է «Արմավիր՚ քրեակատարողական հիմնարկում:

«Իզմիրլյան՚ ԲԿ-ում նրան հետազոտել են և որոշել են¸ որ անհրաժեշտ է վիրահատություն¸ իսկ նախապես՝ հակաբակտերիալ բուժում: Սակայն բուժման ու վիրահատության  փոխարեն դատապարտյալին անսպասելիորեն տեղափոխել են «Արմավիր՚ ՔԿՀ:

Վրդովված դատապարտյալը հացադուլ է հայտարարել· Այսօր հացադուլի 7-րդ օրն է: Կինը վստահեցնում է¸ որ ամուսնու վիճակը օրեցօր ավելի է ծանրանում:

Իր առողջության համար պայքարի ճանապարհին Հայկը առաջին անգամ չէ¸ որ ծայրահեղ վտանգավոր միջոցի է դիմում: Վերջին հացադուլը օգոստոսին էր: Տևեց 23 օր: Այն ժամանակ պահանջը իրեն հիվանդանոց տեղափոխելն էր: Հիմա էլ նույնն է՝ բժշկական հսկողություն  սահմանել¸ բուժել¸ վիրահատել¸ չխախտել առողջ վիճակում պատիժը կրելու դատապարտյալի իրավունքը:

«Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ–ի փոխտնօրեն¸ հասարակայնության հետ կապերի պատասխանատու Նաիրա Բաբայանը Forrigts.am-ին բացատրելով, թե ինչու Հայկ Վարդանյանին չեն տեղափոխում ՙԴատապարտյալների հիվանդանոց՚, ասել էր. «Ես խոսել եմ Հայկի կնոջ հետ, վիճակը նորմալ է, քաշը 11 կիլո է պակասել, շաքարը 5.9; Նյարդաբանը նույնպես նայել է, ուներ ընդամենը թեթևակի լարված վիճակ, նշանակվել է հանգստացնողներ , որից նա հրաժարվել է, պահանջելով իրեն տեղափոխեն դատապարտյալների հիվանդանոց; Նա հիմա ստացիոնար բուժման կարիք չունի»:

Մինչդեռ դատապարտյալի  կինն այլ կարծիքի է· «Եթե նա առողջ մարդ է¸ ինչո՞ւ են  նրան 5 տարի պահել կալանավայրի հիվանդանոցում: Շագանակագեղձի ադենոմա ենք վիրահատել¸ երիկամի ավազ ու քար ենք հեռացրել¸ բայց հիմա մյուս երկկամի մեջ ունի քար ու ավազ¸ երկկողմանի ճողվացք ենք վիրահատել ¸  միզուկը  մի քիչ բացել են¸  բժիշկն ասաց՝ փառք Աստծո¸ազոտը  կիջնի¸ չի խեղդվի¸ ինչի սպասենք¸ որ խեղդվի¸ հետա ասեն¸ ինֆարկտ խփեց»՚:

Հայկ Վարդանյանի հիմնական հիվանդությունը¸ որն անտանելի է դարձնում նրա կյանքը միզուկի ստրիկտուրան է¸ այսինքն՝ նեղացումը: Սա  տղամարդկանց ծանր, խեղող հիվանդություն է, որի դեպքում առաջանում է միզուկի կտրուկ կամ աստիճանական սպիացում, ինչից հետո այն փակվում է¸ միզելը դառնում է անհնարին¸ արյան մեջ ավելանում է ազոտի պարունակությունը:

Բացի դա¸ Հայկի աշխոտորշման մեջ նշված է·«ՙՍտորին միզուղիների ինֆեկցիա ¸ միզաքարային հիվանդություն¸ձախ երիկամի ավազի¸ քարի¸ զարկ հիպերտենզիա ծանր ընթացք¸ շաքարային դիաբեթ տիպ 2 ինսուլին պահանջող ձևով՚·

Մարգարիտա Վարդանյանը ասում է¸ որ սխալ բուժումների¸ քրեակատարողական հիմնարկների բժիշկների անուշադրության հետևանքով է բարդացել շաքարային դիաբեթը¸ հասել ինսուլինակախյալ փուլի¸ այդ անուշադրության¸ սխալ բուժումների պատճառով է խեղվել միզապարկը։

«Դատապարտյալների հիվանդանոցի՚ գլխավոր բժիշկ Ոսկանյանը երեք տարի ամուսնուս պահեց բաց կատեդրով¸ ու հիմա երբ որ ես գնացի պրոֆեսորի մոտ¸ նա ասեց¸ դա է պատճառը¸ որ միզապարկը թուլացել է¸ չի գործում¸ մեզը անընդհատ հոսում  է¸ նա այլևս չունի միզապարկ՚¸ — գանգատվում է Հայկ Վարդանյանի կինը:

Քաղաքացիական հիվանդանոցի բժիշկները վերջին հետազոտությունից հետո ցուցում են տվել¸ որի համաձայն Հայկ Վարդանյանին պետք է պահել ուռոլոգի¸ սրտաբանի¸ էնդոկրենոլոգի¸ ինֆեկցիոնիստի պարտադիր հսկողության տակ¸ այսինքն՝ գոնե ՙԴատապարտյալների հիվանդանոց՚ ՔԿՀ-ում:

Սակայն Հայկ Վարդանյանին պահում են ՙԱրմավիր՚ ՔԿՀ-ում: ՊՈԱԿ-ից ասել են նրա կնոջը¸ որ կարող են բժշկական օգնություն ցուցաբերել միայն այն ժամանակ¸ եթե դատապարտյալը ուշագնաց լինի:

«ՊՈԱԿ-ից ասում էին¸ որ վիճակը բավարար է¸ ճնշումը իջել  է 110¸ շաքարը¸ 4¸8 – 5¸0 է¸ ու ես շատ զարմանում էի այս թվերի կապակցությամբ¸ որովհետև նման ցուցանիշներ ունեցել ենք 10 տարի առաջ: Դե¸ Հայկի հետ հեռախոսային կապ պահելով իմանում էի¸ որ ինքը շատ թույլ է ու վատ¸ որ իրեն չեն կարող օգնել¸ որովհետև նա դեռ չի ուշաթափվել: Նառա Բաբայանն էր ասում՝ ուզում է վնասի իրեն¸ թող վնասի¸ մենք իրավունք չունենք միջամտել ու նրան խանգարել· Ո՞նց կարող է բժիշկը հիվանդ կալանավորին վերաբերվի հենց այնպես¸ մեռնում է¸ թող մեռնի¸ չէ որ նրանք Հիպոկրատի երդում են տվել՚¸ — պատմում է դատապարտյալի կինը:

Վերջին հացադուլից հետո Հայկ Վարդանյանին տեղափոխել էին Էջմիածնի հիվանդանոց¸ որտեղ սկսել են նրան ինսուլին ներարկել: Նույն հարկաբաժնում պահել են կորոնավիրուսով հիվանդների:

Հիվանդանոցում Վարդանյանի ջերմությունը բարձրացել է: Հայկի կինը ասում է¸ որ նույնիսկ հիվանդանոցի աշխատողներն էին վախենում վարակվել; «ՊՈԱԿ-ից ասում են՝  մենք բժիշկներս փորձում ենք օգնել¸ ինչո՞ւմ է  օգնությունը: Որ տանեն¸ դնեն կոռոնայով հիվանդների կողքի՞ն՚:

Նա պատրաստվում է պատասխանատվության կանչել բոլոր այն բժիշկներին և ՙՔրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ–ի աշխատողներին¸ որոնց գործողությունների պատճառով իր ամուսինը կորցրել է առողջությունը: Ասում է¸ որ ՙՊՈԱԿ-ի Նառան իր զանգերին  այլևս չի պատասխանում· Երբ զանգում է¸ ասում են՝ տեղում չի¸ գնացել է «Արմավիր՚¸ «Նուբարաշեն՚¸ չգիտենք¸ կգա¸ թե չէ:

«Ես լսել եմ  նրանց և բժշկի խոսակցոթյունը հեռախոսով¸ որ  բժշկին ասում են՝ ինչո՞ւ եք ասել¸ որ վիրահատություն է պետք¸ բժիշկն էլ ասում է ինձ¸ էս ինչեր՞ի մեջ եք ինձ գցում՚¸ — գանգատվում է դատապարտյալի կինը: Իսկ նրա հիվանդ ամուսնուն չի մնում այլ ելք¸ քան հացադուլ հայտարարել և դիմել մամուլին:

Սյուզան Սիմոնյան

Մանրամասները տեսանյութում՝

Տեսանյութի հեղինակ՝ Ռուզաննա Քոչարյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest