1994 թվականից ցմահ դատապարտյալ Սարգսյան Յուրիի խոսքերն են։ Ասում է՝ այս 28 տարիների ընթացքում իր կյանքում շատ բան է փոխվել։ Յուրին այդ տարիները բաժանել է փուլերի․ առաջ իր ուղեղով սարքած բանտում էր, հիմա ուրիշ բանտ է սա իր համար․

«Ես ոչ մեկին չեմ սպանել, ոչ մի բանով մեղավոր չեմ, հետո դու սկսում ես ջղայնանալ, որ եթե դաժը մեղավոր եմ, ոչ թե մենակ ես եմ մեղավոր, այլ ուրիշներն էլ են մեղավոր, իրենք էլ են մասնակցել, իմ ծնողները, դատավորը կամ դատախազը կամ ինչ-որ սենց հասարակությունը, կառավարությունը եսիմ ինչ։ Սաղին մեղադրում ես՝ բացի քեզնից»։

Առաջին երկու փուլերը հաղթահարելը Յուրիի համար երկար է տևել, հետո հասկացել՝ սա բանտ չէ, այլ՝ հնարավորություն.

«Երրորդ փուլում սկսում ես հիասթափվել, ասում ես՝ սենց կյանքը ում ա պետք, ավելի լավ ա մեռնեմ։ Էտ մտքերն էլ ա անցնում, դաժը իմ մոտ ինքնասպանության փորձ էլ ա եղել, բայց էտ էլ հաղթահարեցի, ու դու սկսում ես արդեն՝ եթե ընկել եմ բերդ, ի՞նչի համար եմ ընկել, ո՞նց եղավ էտ։ Ոչ մեկ մեղավոր չի, ես եմ մեղավոր։ Խի՞ եմ մեղավոր, ի՞նչ եմ արել։ Սկսում ես տենց հասկանալ, վերլուծել քո կյանքը։ Սկսում ես հասկանալ՝ ոնց ես հասել սրան ու ինչ կարայիր անեիր, որ չհասնեիր»։

Յուրիին շատ է օգնում Աստվածաշունչը։ Սիրում է Աստվածաշունչն էլ, հավատքն էլ, Աստծուն էլ, մարդկանց էլ։

«Երբ հողը ոտքերիդ տակից գնում ա, դու փորձում ես երկնքից բռնվել, ուրիշ ելք չկա, թե չէ ի՞նչ ես անելու, հո անդունդը չե՞ս ընկնելու։ Եթե Աստված չլիներ, ձեզ հետ էլ չէի խոսի»։

Յուրին տպագրված գիրք ունի՝ «Высшая мера наказания»(Մահապատիժ)։ Գրքով փորձել է ինքն իր ու այլ դատապարտյալների կյանքը վերլուծել։ Բացի գրքից՝ կան նաև տպագրված հոդվածներ, Ռադիո Վանում ունի 120 հրապարակված հոդված.

«Հիմա նոր գիրք եմ ուզում գրել։ Էն վախտ, ինչ գրել եմ, դա ուրիշ բանտ էր։ Հիմա ես ոչ մեկին չեմ մեղադրում։ Եթե դու ոչ մեկին չես մեղադրում, և՛ էտ աշխարհի մարդկանց ես տեսնում, և՛ արևն ես տեսնում։ Հասկանում ես, որ ցանկացած մարդ, որ հանդիպում ա քեզ, ինչ-որ բան ա տալիս։ Ես ոչ թե սկսեցի ինչ-որ բաների մեջ ապրել, ես սկսել եմ ընդունել։ Մարդկանց հետ խոսում եմ, ես ընդունում եմ»։

Յուրիի ընտանիքն Ուկրաինայում է, ունի երեք երեխա, արդեն երեք տարի է՝ չեն հանդիպել։ Յուրիի ցանկությունն է լայն հնարավորություն ունենալ՝ ինքնադրսևորվելու, ցանկանում է մաքսիմալ օգտակար լինել, իսկ բանտից ազատվելու համար՝ «Ձեր հետ եմ խոսում։ Իմ ազատվելու հարցն ա։ Դուք ազատությունից եք չէ՞ եկել ստեղ։ Ազատության հետ եմ շփվում»։

Ժաննա Ալեքսանյան

Անի Գևորգյան

Քնարիկ Վարդանյան

 

 

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest