«Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ը երկար ձգձգումից հետո վերջապես պատասխանել է ցմահ դատապարտյալ Արամ Առաքելյանին: Միջգերատեսչական բժշկական հանձնաժողովը նրա հիվանդությունը՝ գլխուղեղի իշեմիկ կաթված, ճանաչել են համատեղելի կալանքի կրկամ հետ: ՙՙՀամաձայն կազմված եզրակացության, ցմահ ազատազրկման դատապարտված Արամ Առաքելյանի ախտորոշումը չի համապատասխաանում ՀՀ կառավարության 26,05,2006 թ-ի թիվ 825-Ն որոշման պատժի կրմանը խոչընդոտող հիվանդությունների ցանկին՚՚, — ասված է ՊՈԱկ տնօրեն Կամո Մանուկյանի ստորագրած գրության մեջ:
Հիշեցնենք՝ կալանավայրում ավելի քան 30 տարի անցկացրած Արամ Առաքելյանը ծայրահեղ ծանր վիճակում է: Նա հաճախակի ուշագնաց է լինում , թույլ է, պարբերաբար կաթիլային բուժումների կարիք է ունենում, ճնշման կտրուկ տատանումներ: Նրա մայրը՝ Ռոզա Առաքելյանը, պնդում է, որ որդին անօգնական վիճակում ժամերով սպասում է, որ իրեն բուժօգնությւոն ցուցաբերեն, ինչը կամ տեղի չի ունենում, կամ ցուցաբերվում է ուշացած:
«Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ից էլ հերքում են այս տեղեկությւոնը, պնդելով, որ Առաքելյանը ստանում է անհրաժեշտ բուժօգնություն:
Ցմահ դատապարտյալ Արամ Առաքելյանը փետրվարի վերջին կաթվածահար է եղել, ապա ենթարկվել է գլխուղեղի վիրահատության: Նրա դեմքի մի հատվածը քարացել է:
Կառավարության կողմից հաստատված կալանքի հետ անհամատեղելի հիվանդությունների ցանկում ընդգրկված է սրտի իշեմիկ հիվանդությունը: Այն համարվում է պատժի կրումը խոչընդոտող ծանր հիվանդություն,: Սակայն Արամ Առաքելյանի դիմումը՝ կալանքի հետ անհամատեղելի հիվանդությամբ տառապելու հիմքով իրեն պատժի կրումից ազատելու վերաբերյալ երկար ձգձգումից հետո մերժվել է :
Նրա փաստաբան Ռոբերտ Ռևազյանը Forrights.am-ին հայտնեց, որ տեղյակ չի, թե ինչ փաստաթղթերի հիման վրա է հանձնաժողովն եկել եզրակացության, ինչ գործողություններ են արվել:
«Մենք դիմել ենք իրենց, որ մեզ մասնակից դարձնեն, իրենք ասում են, որ նման կարգ չկա: Բայց կա Սահմանադրության 50-րդ հոդվածը, որը ասում է, որ յուրաքանչյուր ոք ունի իրեն վերաբերող բոլոր փաստաթղթերին ծանոթանալու իրավունք, բացառությամբ օրենքով պահպանվող գաղտնիքների և որ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք պարտավոր են մինչև անձի համար միջամտող անհատական ակտն ընդունելը լսել նրան: Ընհանրապես Արամ Առաքելյանին դեռ լրացուցիչ հետազոտություններ են ցուցված: Գործընթացը չի ավարտվել: Նրա վիճակը անընհատ խրոնիկ կերպով վատանում է: Այնպես չի, որ մի անգամ վիրահատվեց, բուժում ստացավ ու վերջ: Առանց այդ վերջնական, ամբողջական հետազոտություններ անցկացնելու, որոշում է կայացվել՚, — ասում է փաստաբանը: Այս ամենը, ըստ նրա, կասկածի տակ է դնում միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացության օբյեկտիվութունը:
Հարցին, թե հնարավո՞ր է, որ Արամ Առաքելյանի հիվանդության ախտորոշումը՝ սրտի իշեմիկ հիվանդություն, ուղղակի չի համապատասխանում կառավարության որոշմամբ տրված հիվանդությունների ցանկում նշվածին, նա պատասխանեց.
«Բժշկական տերմինաբանությունը բազմազան է, նույն հիվանդությունը մի քանի տերմինաբանությամբ կարող է նշվել: Կառավարության որոշմամբ սահմանված ցանկը զուտ կողմնորոշիչ ցանկ է, ոչ թե սպառիչ: Այն կողմնորոշելու համար է, սահմանում է խումբ հիվանդություններ, որոնք կարող են ստույգ անվանումով չհամընկնել, սակայն համարժեք լինեն դատապարտյալի ախտորոշմանը: Առաջին հայացքից կարող է թվալ, թե տարբեր են, բայց իրականում նույն հիվանդությունը լինի: Եթե մենք ստանանք վերջնական փաստաթղթերը, արդեն պարզ կլինի, թե ինչ է կատարվել՚, — ասում է Ռոբերտ Ռևազյանը: Նա պատրաստվում է բողոքարկել հանձնաժողովի եզրակացությունը:
Սյուզան Սիմոնյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: