Միքայել Մարտիրոսյանը այն  օրինակելի դատապարտյալներից է, ովքեր կալանավայրում ոչ մի րոպե անիմաստ չեն կորցնում: Կիսաբաց ռեժիմի դատապարտյալ է: Սովորում է հոգեբանական ֆակուլտետում, աշխատում է, ստացած աշխատավարձով ուսման վարձն է վճարում: Ասում է, որ հոգեբանությունն իրեն պետք է ինքնատիրապետման և այլոց հետ ճիշտ շփվելու համար: Բայց վերջերս Միքայել Մարտիրոսյանը կորցրել է ինքնատիրապետումը: Հրաժարվել է իրեն օրենքով ցուցված վիրահատությունից:

Բանն այն է, որ ցմահ Մարտիրոսյանն ունի շնչառական խնդիրեր  քթի միջնապատի թեքության պատճառով: Գիշերները չի կարողանում շնչել, արթնանում է: 2020 թվականի ապրիլին նրան տեղափոխեցին ՙՙԱրթմեդ՚՚ բժշկական կենտրոն, քթի միջնապատի օպերացիայի նպատակով: Այնտեղ պարզվեց, որ դատապարտյալը ունի Հեպատիտ C՝ վիրուսային ծանր հիվանդություն, որն ախտահարում է լյարդը: ՙՙ

«ՙՙԿամ սեռական ճանապարհով եք վարակվել, կամ էլ՝ ուրիշի ասեղից՚ՙ, — ասաց ՙՙԱրթմեդի՚՚ աշխատակիցը հիվանդին, ակնարկելով թմրամիջոցների ընդունումը: Այս խոսքերը մինչև հոգու խորքը վիրավորել են Միքայելին, և նա հրաժարվեց միջնապատի վիրահատությունից:

ՙՙ«Այնտեղ ինձ արհամարհական վերաբերմունք ցույց տվեցին, քանի որ դատապարտյալ էի, պետպատվերի հիվանդ: Ես 2003 թվականից սեռական հարաբերություն չեմ ունեցել, իսկ թմրամիջոցներ երբեք չեմ օգտագործել: Նրանք ինձ վիրավորեցին: Ես չցանկացա, որ նրանք ինձ վիրահատեն՚՚»,- պատմում է Միքայելը:

Վերադառնալով ՙՙԱրմավիր՚՚ քրեակատարողական հիմնարկ, իր համար անսպասելի պարզում է, որ Հեպատիտ C-ն ախտորոշումը բժշկական թղթերում նշված է դեռևս 2019 թվականից:

«ՙՙՓաստորեն, իրենք հայտնաբերել էին այդ հիվանդությունը դեռ 2019 թվականին, բայց ինձ մի կես-բերան չեն ասել: Ես չգիտեմ, ոնց, ինչ, ով է ինձ վարակել: Գոնե ասեին՝ դիետա պահեի, կամ, չգիտեմ, ինչ-որ բուժում փորձեի իրականացնել: Չեն ասել, պարզապես չեն ասել, և ոչ մի բացատրություն ես ոչ ՙՙԱրմավիրի՚՚ բժշկից, ոչ էլ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ից չեմ ստացել: Նրանք երբեք չեն բացատրում մեզ, թե ինչը ոնց: Հնարավոր է, ես ատամնաբույժի մոտ եմ վարակվել, կամ հենց բժիշկների կողմից՚՚, — ասում է ՄԻքայել Մարտիրոսյանը:

Նրա կյանքն իրեն ուղղված վիրավորանքների ու արհամարհանքի մի երկար շղթա է թվում:

Այս տարի նա դիմում է  գրել «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Կամո Մանուկյանին, պահանջելով, որ իրեն տանեն  վիրահատության քաղաքացիական որևէ հիվանդանոց, սակայն պատասխան չի ստացել: Ցմահ դատապարտյալը գանգատվում  է նաև սւոր գլխացավերից, սրտի արագ աշխատանքից: Ասում է, որ պահանջել են գոնե գլխի հետազոտություն անցկացնեն, սակայն նրա պահանջնրը չեն կատարվում: Հիվանդ դատապարտյալը մատնված է անտերության:

 

«Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ից, որին դիմել էինք, Forrighst.am-ի հարսցմանը պատասխանեցին, որ որևէ անպատասխան մնացած դիմում Միքայել Մարտիրոսյանից չունեն, որ նա մշտապես գտնվել է ՊՈԱԿ-ի հոգածության ներքո:

 

Ինչպե՞ս կարող էիք ախտորոշել Հեպատիտ, և հիվանդին այս մասին չտեղեկացնեիք: Մեր հարցին պատասխանեցին, որ նման բան չի եղել:

ՙ«Առաջին անգամ 2019 թվականի դեկտեմբերի 26-ին արվել է Հեպատիտ C-ի ռապիդ թեստը: Հհայտնաբերվել է հիվանդությունը, արդյունքների մասին իրեն տեղեկացված եղել է:  Եթե դուք նստած լինեք, ձեր մատը ծակում են, արյունը կաթեցնում են թեստերի պլաստմասսաե հատվածի վրա ու երկու րոպեում հիվանդը գիծը տեսնում է, ապա դատապարտյալի ներկայությամբ գրառում է արվում թերթիկում: Ո՞նց կարող է նա չիմանալ, որ ինքը հեպատիտ Ց ունի՚՚ լ» — ասաց «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի Բուժօգնության սպասարկման կազմակերպման և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Բաբայանը:

Հարցին, թե ինչպես կարող է ՊՈԱԿ-ը ախտորոշել հեպատիտ, բայց երեք տարի որևէ բուժում չիրականացնել, նա պատասխանեց, որ Հեպատիտ C-ով շատ հիվանդներ ունեն ՙՙՆուբարաշեն՚՚ և ՙՙԴատապարտյալների հիվանդանոց՚՚ քկհ-ներում: ՙՙԱռայժմ նրանց բուժումն ենք սկսել, երբ ավարտենք, նոր կանցնենք ՙՙԱրմավիրին՚՚՚՚՚՚՚՚՚՚, — պատասխանեց Նաիրա Բաբայանը:

Հարցին, թե արդյոք տեղեկացման թերթիկում կա դատապարտյալի ստորագրությունը, նա պատասխանեց. ՙՙՈչ՚՚:

Նաև ներկայացրեց մի քանի տարում դատապարտյալի ստացած բոլոր բուժծառայությունները՝ ՚՚Քովիդի՚՚ դեմ պատվաստումից մինչև քիթ-կոկորդի հետազոտություն, ապա տեղեկացրեց, որ ՙՙԱրդթմեդում՚՚ քթի միջնապատի վիրահատության ուղեգիր է տրված եղել դատապարտյալին: ՙՙԹե ինչու չի վիրահատվել, մեզանից չի կախված՚՚, -ասաց ՊՈԱԿ-ի աշխատակիցը:

Ըստ նրա, այս պահին էլ Մարտիրոսյանը  ունի վիրահատական միջամտության ցուցում, իսկ թե ինչու ՙՙԱրմավիր՚՚ քրեակատարողական հիմնարկի ղեկավարությունն այն չի կատարում, ՊՈԱԿ-ում չգիտեն: Մարտիրոսյանի կողմից ՙՙչպատասխանված՚՚ դիմում էլ չունեն:

Ի դեպ, պարզեցինք, որ իր դիմումի պատասխանը «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ից Միքայել Մարտիրոսյանը ստացել է միայն այն բանից հետո, երբ Forrights.am-ը դրա վերաբերյալ հարցեր է ուղղել ՊՈԱԿ-ին: Միքայել սՄարտիրոսյանը պնդեց, որ 2019 թվականին կատարված Հեպատիտ C-ի ախտորոշման մասին իրեն հայտնի է դարձել միայն  վերջերս:
Սյուզան Սիմոնյան

 

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest