«ՎՏԲ Հայաստան» բանկը դատի է տվել Արցախից տեղահանված Կարեն Մարտիրոսյան և պահանջում է թշնամուն անցած Կովսականում գտնվող նրա տան վերանորգման համար տրված վարկի գումարը: Կարեն Մարտիրոսյան forrights.am-ի հետ զրույցում նշեց, որ Ստեփանակերտում արդեն կայացել է դատական նիստը և այժմ ԴԱՀԿ-ն փնտրում է իր դրամական միջոցներն ու անշարժ գույքը որպեսզի նախ կալանքի տակ վերցնի, ապա բռնագանձի հօգուտ ՎՏԲ բանկի:
«Ստեփանակերտում դատարանը որոշում է կայացրել բռնագանձել այդ գումարը: Նամակ եմ ստանում, որ ԴԱՀԿ-ն իմ գույքի մասով հետախուզում է հայտարարել և կալանք է դրել իմ ֆինասական միջոցների վրա: Ես հայտարարել եմ՝ իզուր ինձ պատկանող գույքը ման մի արեք, ես ունեմ զեյթունի այգի, երկհարկանի տուն, գոմեր, որոնք գտնվում են թշնամուն անցած Կովսականում: Ես առաջարկում եմ իրենց գնալ դա վերցնել, վաճառել և վճարել ՎՏԲ-ի գումարը: Սա է իմ ունեցածը»,- ասում է Կարեն Մարտիրոսյան և շեշտում, որ բանկից վերցված վարկով երկհարկանի տան վերանորգումն ավարտել էր 44-օրյապատերազմից ընդամենը 10 օր առաջ:
Կարեն Մարտիրոսյան Արցախ է գնացել վերաբնակեցման ծրագրով: Մինչև Կովսականի գրավումը 13 տարի ապրել է այնտեղ: «Ինձ տվել են մի հատ ավերակ, որը ես վերանորոգել եմ և տուն եմ դարձել: Ապառիկ շինանյութ եմ վերցրել ու վերանորոգել տունը»,- նշում է և հավելում, որ բանկին վճարումները չի դադարեցրել նույնիկս պատերազմի ընթացքում:
«Կառավարությունը 300 հազար դրամներ էր տալիս, դրանցով վարկի վճարումներ եմ արել, հույս ունեինք, որ վերադառնալու ենք, քանի որ անընդհատ ասում էին «Հաղթելու ենք»: Հետո, երբ հասկացանք, որ վերադառնալու հույսեր էլ չկա, կառավարությունն էլ դադարեցրեց մեծ գումարների տրամադրումը՝ հայտնվեցինք անելիանելի իրավիճակում: Այդ պահից սկսած չեմ վճարել»:
Կարեն Մարտիրոսյան խոսքով Արցախի կառավարությունը հայտարարել է, որ քաղաքացիների մինչև հինգ մլն դրամը առաջիկա տարիների ընթացքում կվճարի, սակայն, ըստ Կարենի, ՎՏԲ-ն համաձայնության չի եկել ու վարկառուներին դատի է տվել:
Կարեն Մարտիրոսյան Կովսականում բացի երկհարկանի տունը թողել է զեյթունի երկու հեկտար այգին, ընտանի կենդանիներ, ամբարած տոննաներով ցորեն, վարելահողեր և 50 փեթակ մեղու: Նա նշում է, որ Կովսականից քաղաքացիական բանկչությանը դուրս են հանել 2020 թվականի հոկտեմբերի 18-ին:
«Մեզ ասեցին մեկ օրով տեղափոխվեք Կապան, քանի որ գործողություն պետք է իրականացվի, որպեսզի քաղաքացիական բանակչությունը չզոհվի: Այդ օրը դորս ենք եկել և այլևս չենք վերադարձել: Հաջորդ օրն արդեն իմացանք, որ թշնամին առանց մեկ կրակոցի մտել է Կովսական: Մարդիկ հետները որևէ բան չէին վերցրել, քանի որ չէին թողնում, պոստեր կային դրած: Քաշաթաղի վարչական շրջանի ղեկավարը հայտարարեց, եթե որևէ բան վերցնեք ուրեմն դավաճան եք: Մինչև հիմա էլ չհասկացանք, թե ինչու այդ հատուկ օպերացիան տեղի չունեցավ, որի համար մեզ քաղաքացին հանել էին»,- նշում է Կարեն Մարտիրոսյան:
Կովսականի գրավվման մասին առաջին անգամ խոսեց Իլհամ Ալիևը: Նա հոկտեմբերի 19-ին և 20-ին հեռարձակված երկու տեսաուղերձներում հայտարարեց 37 բնակավայրերի գրավվման մասին՝ այդ թվում Կովսականի: Արցախի նախագահական նստավայրից հոկտեմբերի 20-ի առավոտյան հայտնեց, որ թշնամական զորքերն արդեն Կովսականի մատույցներում են: Ուշագրավ է, որ հայկական կողմը դեռ հոկտեմբերի 18-ին տեղեկացրել էր Խուդաֆերինի ջրամբարի տարածքում տեղի ունեցող գործողությունների մասին: Ջրամբարից Կովսական հեռավարությունը 25 կմ է, որն, ըստ էության, ադրբեջանական կողմն անցել է երկու օրում:
Երբ ադրբեջանական զորքը հոկտեմբերի 20-ին հասել էր արդեն քաղաքի մատույցներ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը գրել էր.«Ալիև, բարի գալուստ դժոխք»: Սրան արդեն հաջորդեց Նիկոլ Փաշինյանի՝ գեներալներին Ազգային հերոսի կոչումներ բաժանելու չհիմնավորված որոշումը: Թե ինչ էին արել այժմ քրեական գործերով անցնող Տիրան Խաչատրյանն ու Անդրանիկ Փիլոյանն Ազգային հերոսի կոչման արժանանալու համար, հայ հանրության լայն շրջանակների մինչ այս պահն էլ հայտնի չէ:
Կարեն Մարտիրոսյան հետ զրույցի մանրամասները՝ տեսանյութում:
Նարեկ Կիրակոսյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: