Սիզավետցի Սամվել Քոթանջյանի անասնագոմը քիչ-քիչ դատարկվում է: Բազմազավակ ընտանիքի հայրը ստիված է յուրաքանչյուր ամիս մեկ կով ու հորթ վաաճառել, որ բանկից վերցված վարկերը վճարի:
Շիրակի մարզի Սիզավետ համայնքում բնակով 45-ամյա Սամվելը բանկից 8 հազար դոլար վարկ է վերցրել եւ գյուղատնտեսական աշխատանքեր իրականացնելու նպատակով «Կամազ» գնել: Մեկ տարի անց մեկնարկել է 44-օրյա պատերազմը եւ Սամվեն Աշոցքի զինկոմիսարիատից ծանուցում է ստացել՝ պատերազմ գնալու:
«Զինկոմից ծանուցում ստացա, որ պետք է մեքենայով ներկայանամ: Աշոցքից ինձ տարան Գյումրու զորամասերից մեկը, որտեղից էլ բեռնված գնացել եմ Հոկտեմբերյան՝ ուչեպկի: Մոտ քսան օր մնացել եմ այնտեղ, բայց քանի որ անչափահաս երեխաներ ունեմ, ինձ Արցախ չտարան, հետ ուղարկեցին: Իմ գալուց հետո մեքենան ուղեւորվել է Արցախ, բայց ճանապարհին մատոռը թափել է, հետ են բերել Հոկտեմբերյան»,- ասում է Սամվելը:
Սամվելը հինգ անչափահս երեխաների հայր է: Ավագ որդին ձմեռային զորակոչին, որը մեկնարկում է հոկտեմբերի 25-ից, մեկնելու պարտադիր զինվորակած ծառայության, երեխաներից մեկն էլ մանկուց հաշմանդամություն ունի: Ընտանիքը սոցալապես անապահով վիճակում է, «Կամազը», Սամվելը գնել էր ընտանիքի կարիքները հոգալու համար:
«Խոտ եմ տեղափոխել, շիբին: Գյուղի գործ եմ արել: Այս տարի էլ գործը շատ էր, գյուղում խոտ չկար, մարզերից էինք բերում: Առել էի տան հոգսերը հոգալու համար, կողքից էլ փող աշխատելու: Տանը յոթ հոգի ենք, աշխատում է միայն կինս՝ դպրոցում մանկավարժ է աշխատում, հազիվ 70 հազար դրամ է ստանում, մեկ էլ երկու թոշակն է, բայց դրանով ապրել չի լինում»,- ասում է նա եւ նշում, որ եթե անասմնագոմն էլ դատարկվի վարկերը վճարելու պատճառով, ապա ընտանիքը կհայտնվի ծայրահեղ աղքատության մեջ: Հիշեցնենք՝ Հայաստանում աղքատ է բնակչության 26,4 %-ը, իսկ սննդամթերը գնալով թանկանում է:
«Արդեն մեկ տարի է անսարք կանգնած է: Ես էս ավտոն առել էի բանկով, ութ հազար դոլար վարկ էի վրցրել: Այսօրվա դրությամբ վարկերը փակում եմ անասուն վաճառելով, նոյեմբերին էլի 200 հազար դրամի կարգի վարկ կա փակելու, բայց հնարավորություն չկա, էլ անասուն էլ չի մինացել: Եթե անասունները ծախեմ չգիտեմ, թե մեր վիճակն ինչ կլինի: Արդեն հինգ հատ հորթ եմ ծախել, երեք հատ կով եմ ծախել, որ սեւ ցուցակ չընկնեմ»,- ասում է նա:
Սամվել Քոթանջյանը հույս ունի, որ 2021 թվականի մայիս վեցին կառավարության ընդունած որոշումը կյանքի կկոչվի, որի համաձայն ֆինանսական փոխհատուցում է տրամադրվելու այն իրավաբանական եւ ֆիզիկական անձանց, որոնց գույքն անհատույց օգտագործել է պատերազմի ժամանակ եւ այժմ այն վերադարձնելն անհնարին է դարձել: Որոշման համաձայն՝ փոխհատուցում ստանալու են նաեւ այն անձիք, որոնց գույքը պետությունը հետ է վերադարձնում վնասված: Պաշտպանության նախարարությունից էլ ավելի վաղ հայտնել էին, որ 44-օրյա պատերազմի ժամանակ քաղաքացիներին և իրավաբանական անձանց պատկանող վնասված կամ ոչնչացված ավտոմեքենաների թվի կազմում է 507:
Սամվել Քոթանջյանը նամակներ է ուղղել կառավարությանն ու Պաշտպանության նախարարությանը, երկու գերատեսչություններից էլ հորդորել են՝ սպասել: Սամվելի հաշվարկներով՝ իրեն երեք մլն դրամ է անհրաժեշտ մեքենան վերանորոգելու համար:
«Լրագրողներ հանուն մարդու իրավունքերի» ՀԿ-ն այս խնդրի առնչությամբ հարցեր է ուղղել ՀՀ կառավարությանը, որի պատասխանը դեռ չենք ստացել:
Նարեկ Կիրակոսյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: