«Ես ուզում եմ դառնալ զինվորական։ Ուզում եմ աշխատել չաստում որպես հրամանատար։ Ես սիրում եմ զինվորական կյանքը։ Ես ուզում եմ նմանվել հայրիկիս․․․» 

Դպրոցական տարիներին շարադրության մեջ երազանքների ցանկն էսպես էր սկսել Գառնիկ Մալխասյանը։ 

Գառնիկը 

Գառնիկս ամեն ինչում շատ օրինակելի ա եղել՝ և՛  դպրոցում, և՛ ժամկետային զինծառայության մեջ, և՛ խաղաղապահ զորքերում։ Դպրոցում գերազանց ա սովորել, հետո ընդունվել ա տնտեսագիտական համալսարան։ Իր հայրը 23 տարվա զինվորական ա եղել, մենք անգամ ապրել ենք զորամասում, էդտեղից առաջացավ սերը զինվորական գործի նկատմամբ։ Ինքը հենց սկզբից ուզում էր ընդունվել  Վազգեն Սարգսյան, ամուսինս չթողեց, ասեց՝ «զինվորականի հացը շատ դառն ա, մի՛ գնա», էդ պահին կարողացանք համոզել,  բայց հետո՝ էլ չէ։ Կառավարման բաժինն ավարտեց, բայց, այնուամենայնիվ, ընտրեց զինվորական ճանապարհը ու 2019 թվականից էլ ծառայում էր խաղաղապահ զորքերում։ 

Իմ ամուսնը առաջին պատերազմին ա մասնակցել։ Գառնիկը 10 ամսեկան էր, որ պատերազմն սկսվեց։ Էն ժամանակվա պատերազմը լրիվ ուրիշ էր, էս՝ լրիվ ուրիշ։ Մի անգամ 3 տարեկան էր, երբ էլի «տրիվոգ» էին տվել, ամուսնուս մոտ էր, ամուսինս տանկիստի գլխարկը դրել ա գլխին, իրա հետ նստացրել տանկն ու տարել մարտի։ Դրանից ինքը շատ էր ոգևորվել ու ամեն տեղ ասում էր՝ «ես պապայիս հետ կռվի եմ մասնակցել»։ 

Սեպտեմբերի 27-ից 

Գառնիկը սեպտեմբերի 28-ից արձակուրդի մեջ պիտի լիներ մի ամսով, բայց պատերազմն սկսվեց, ու 27-ի առավոտը իրան «տրիվոգայով» հետ կանչեցին աշխատանքի։ Մենք Կապանում էինք, որ իմացանք՝ պատերազմ ա։ Մինչև տուն հասանք, ինքն արդեն գնացել էր, էլ չտեսա Գառնիկիս։
Վերջին անգամ իր հետ խոսել եմ 29-ին։ Ասում էր՝ ամեն ինչ նորմալ ա, Վարդենիսում ենք, ու ես մինչև իր մահանալն էլ չիմացա, որ Քարվաճառում ա եղել։ 

Սեպտեմբերի 30-ին ցերեկն արդեն ինքը վիրավոր ա եղել։ Ամուսինս ու մյուս տղաս 1 կմ են իրենից հեռու եղել, ուզեցել են միանան իրենց զորքին, ասել են՝ «սպասեք «պերեսմենկան» իջնի, մյուսի հետ կբարձրանաք», «պերեսմենկան» իջել ա, իսկ Գառնիկս մեջը չի եղել։ Ուսից վիրավորում ա ստացել, «ասկոլկան» էլ որ թոքերն ա ճղել, ներքին արնահոսություն ա սկսվել։ Էդ օրը զորքը բավականին զոհ ա տվել։  Վիրավոր ա եղել, բայց չի իջել դիրքերից։ Մինչև վերջին շունչն էլ պայքարել ա։ 

Մեդալներից երկուսը Գառնիկս ստացել ա բանակում՝ լավ ծառայության, լավ կրակայինի համար։ Հետո ստացել ա «Լավագույն մարտիկ» մեդալը։ Իսկ վերջին մեդալը՝ «Մարտական ծառայության», ստացել ա հետմահու։ 

Մենք (ընտանիքը)

Ամուսնացած էր, ունի հրաշալի կին։ Երևի Աստված տենց կամեցավ,որ իրենից հետո իր խելացի կինը լինի իմ կողքին։ Երկու երեխա ունի, երկրորդին չհասցրեց տեսնել, 4 ամսեկան հղի էր կինը, որ Գառնիկը մահացավ։ Բայց շատ էր ուրախացել, որ էլի տղա պիտի ունենա, ասում էր՝  «ախպորն ախպեր ա պետք»։ Գառնիկից հետո մենակ դատարկություն ա մնացել, մենակ իր երկու էրեխեքն են մեր կյանքը լցնում, իրենցով ենք ապրում։ 

ԱՆի Թորոսյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest