2021 թվականի հուլիսի 3-ին Ռուսաստանի Դաշնության նախաձեռնությամբ Հայաստանը ադրբեջանական կողմին է հանձնել Ֆիզուլիի՝ Վարանդայի և Զանգելանի՝ Կովսականի շրջաններում շուրջ 92000 հակատանկային և հակահետևակային ականների քարտեզները: Այս մասին հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն: Հայտարարության մեջ նշվում է նաև, որ որպես «մարդասիրական քայլ»՝ Ադրբեջանը Հայաստանին է արտահանձնել «ազատազրկման դատապարտված 15 հոգու»:
Վերջին անգամ հունիսի 12-ին հայրենիք 15 գերի վերադարձավ, երբ հայկական կողմը Բաքվին փոխանցեց Աղդամի ականապատման քարտեզը։ Պատերազմից հետո Ադրբեջանից Հայաստան է վերադարձել 88 գերի, նաև Բեյրութ է վերադարձել լիբանանահայ Մարալ Նաջարյանը։
Հրապարակվել են այսօր վերադարձած գերիների անունները
1. Հակոբյան Վոլոդյա Վաչագանի — Շիրակի մարզ
2. Ասատրյան Գևորգ Նորայրի — Շիրակի մարզ
3. Գասպարյան Գոռ Վահրամի — Շիրակի մարզ
4. Ենգոյան Սիսակ Գրիշայի — Շիրակի մարզ
5. Կարապետյան Յուրի Տիգրանի — Շիրակի մարզ
6. Մահտեսյան Էդգար Վաչագանի — Շիրակի մարզ
7. Մինասյան Արամ Գառնիկի — Շիրակի մարզ
8. Մինասյան Մկրտիչ Սիմոնի — Շիրակի մարզ
9. Պետրոսյան Ալբերտ Կամոյի — Շիրակի մարզ1
0. Պողոսյան Արմեն Եղիազարի — Շիրակի մարզ1
1. Սեդրակյան Ռոմիկ Միսակի — Շիրակի մարզ
12. Սեֆիլյան Կամո Կարենի — Շիրակի մարզ
13.Ասլանյան Եղիշ Հովհաննեսի — Շիրակի մարզ
14.Գևորգյան Գրիգոր Գեորգիի — Շիրակի մարզ
15.Մանուկյան Անդրանիկ Տիգրանի — Շիրակի մարզ
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: