Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 585 նոր դեպք, մահացել է 12 մարդ

94

Հայաստանում մարտի 16-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 585 նոր դեպք, առողջացել է 292, մահացել 12 մարդ: Մեկ օրում կատարվել է 3242 թեստավորում: Թեստավորման ընդհանուր թիվն այսպիսով հասել է 780 հազար 085-ի:

Այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության  հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր  179 հազար 287 դեպք, որոնցից 166 702-ն առողջացած, 3277-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8469 պացիենտ:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 839 է: