Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներում զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները մարտի 15-ին ևս դադարեցվել են եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով:Այս մասին տեղեկացնում են Արցախի Ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:

«Մարտի 15-ին որոնողական աշխատանքներ էին նախատեսվել Մարտունու շրջանում, Վարանդայի (Ֆիզուլի) և Ջրականի (Ջեբրայիլ) ուղղություններով:  Ձյան տեսքով տեղումներ չլինելու և բավարար տեսանելիության դեպքում՝ աշխատանքները կվերսկսվեն վաղը՝ մարտի 16-ին»,-հայտնում են արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:

Եղանակի պատճառով անհետ կորած և զոհված զինծառայողների որոնումները դադարեցվել են դեռևս մարտի 12-ից:

Զինադադարից հետո առայսօր հայտնաբերված աճյունների ընդհանուր թիվը 1499 է, որից 23-ը՝ նախնական տվյալներով, քաղաքացիական անձինք են:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest