Համացանցում վերջին ժամերին տարածվում է տեսանյութ, թե ինչպես է հայ զինծառայողների մի խումբ դուրս բերվում շրջափակումից Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի տարածքից։ Տեսանյութը համապատասխանում է իրականությունը։

Այս մասին հայտարարում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը:

Ըստ պաշտպանական գերատեսչության` գործողությունն իրականացվել է Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ՌԴ խաղաղապահ զորախմբի քայլերի շնորհիվ և զորախմբի հրամանատար Ռուստամ Մուրադովի անմիջական միջնորդությամբ:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest