Հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1098 և մահվան 27 նոր դեպք

0
27

Հայաստանում դեկտեմբերի 16-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1098 նոր դեպք, առողջացել է  1242 քաղաքացի, մահացել՝ 27-ը:

Այս մասին նշված է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:

Մեկ օրում կատարվել է 3272 թեստավորում: Թեստավորման ընդհանուր թիվն այսպիսով հասել է 554909-ի:

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 150218 դեպք, որոնցից 128694-ն` առողջացած, 2556-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 18331 պացիենտ: 

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 11 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 637 է:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here