Հայաստանում նոյեմբերի 19-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 1520 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 121979 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 475986 վերջին մեկ օրում` 3796 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 31243 պացիենտ. մեկ օրում նվազել է 6839-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 88388 անձ` վերջին մեկ օրում 8319 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 31 քաղաքացի, մահացածների թիվը 1870 է:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 9 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 478 է:

Pin It on Pinterest