Ստորագրած զինադադարի հայտարարությունից հետո` նոյեմբերի 11-ին, Գորիս-Շուշի ճանապարահատվածում անհայտ կորել է 10 քաղաքացի: Այս մասին հայտնում է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչությունը:

ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակը տեղեկացնում է, որ այսօր ՄԻԵԴ է ներկայացվել Ադրբեջանի նկատմամբ հրատապ միջոց կիրառելու դիմում, որով պահանջվել է քայլեր ձեռնարկել ապահովելու նոյեմբերի 11-ին Գորիս-Շուշի ճանապարhահատվածում անհայտ կորած 10 քաղաքացու կյանքի իրավունքը և զերծ մնալ նրանց նկատմամբ անմարդկային վերաբերմունքից:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest