Նոր Հայաստան Հայրենիք-Սփյուռք բարեգործական ՀԿ հիմնադիր նախագահ Գևորգ Սուջյանն ու ընկերը հրադադարից հետո գերեվարվել են ադրբեջանցիների կողմից։ Սուջյանի մտերիմներն ու ընկերները սոցիալական ցանցում ահանզագել են, որ հրադադարի հաստատումից հետո՝ նոյեմբերի 11-ին նա մեկնել է Արցախ։ Մի քանի օր նրանից տեղեկություն չի եղել, և ահա երեկ ադրբեջանական կողմից հրապարակած տեսանյութում մտերիմները ճանաչել են նաև Սուջյանին ու նրա ընկերոջը՝ Դավիթին։

Նրանք գերեվարվել են նոյեմբերի 11-ին՝ Բերձոր-Շուշի ճանապարհին։ Սուջյանն ու ընկերը Արցախ էին մեկնել՝ տեղում ծանոթանալու իրավիճակին։ Ըստ տեղեկության՝ պատկան մարմիններն արդեն զբաղվում են նրանց վերադարձի հարցով։

Գևորգ Սուջյանը պատերազմի օրերին ընկերների հետ միասին օգնություն էր տեղափոխում Արցախ։ Նա սոցիալական ցանցում ժամանակ առ ժամանակ տեղեկություն էր ներկայացում Արցախում  տիրող իրավիճակի մասին։

Նշենք, որ ադրբեջանական կողմը երեկ տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, որ մի խումբ հայ գերիներ ավտոմեքենայով տեղափոխվում են։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest