«Դադիվանքին որևէ վտանգ չի սպառնում». Վահրամ քահանա Մելիքյան

192

Տեր Վահրամ քահանա Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել` հայտնելով, որ Դադիվանքը գտնվում է ռուս խաղաղապահների հսկողության ներքո:

«Այսու իրազեկում եմ, որ Դադիվանքն արդեն գտնվում է ռուս խաղաղապահների հսկողության ներքո, և նրան որևէ վտանգ չի սպառնում:

Ներկայիս վանքում կան մի քանի եկեղեցականներ, որոնք շարունակելու են մատուցել իրենց աստվածպաշտությունը և կանոնավոր իրականացնել արարողությունները»,- գրել է քահանան: