ՌԴ նախագահի, ՀՀ վարչապետի և ԱՀ նախագահի հայտարարությունը․
Մենք, Ադրբեջանի նախագահ Իլհամ Հեյդարի Ալիեւս, Հայաստանի վարչապետ Նիկոլ Վ․ Փաշինյանս եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Վ․ Պուտինը հայտարարոււմ ենք հետեւյալի մասին
- Հայտարարում է ամբողջական կրակի դադարեցում բոլոր տեսակի մարտական գործողությունների՝ Ղարաբաղյան հակամարտության գոտում, սկսած հոկտեմբերի 10-ի 00,00-ից, ըստ Մոսկվայի ժամանակի։ Ադրբեջանական Հանրապետությունը եւ Հայաստանի Հանրապետությունը, հետագայում կողմերը մնում են իրենց գրավված դիրքերի վրա։
- Աղդամի շրջանը եւ տարածքները, որոնք հսկվում են Հայկական կողմի կողմից Ղազախի շրջանում, վերադարձվում են Ադրբեջանին մինչեւ նոյեմբերի 20-ը։
- Շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում, եւ Լաչինչ միջանցքում հաստատվում է ռուսական խաղաղապահ ուժեր 1960 զինվորականի չափով, հրազենային զենքով,մ 90 զրահատրանսպորտային եւ 380 ավտոմեքենաներով եւ հատուկ տեխնիկայով։
- Խաղաղապահ զորակազմը ռուսական տեղակայվում է հայկական ուժերի դուրս բերմանը զուգահեռ։ Խաղաղապահները մնում են հինգ տարի ժամանակով, ավտոմատ երկարացման հնարավորությամբ հաջորդ հինգ տարվա համար, եթե կողմերը վեց ամիս առաջ ժամկետի լրանալուց առաջ չեն հայտարարում, որ դադարեցնում են այս դրույթի կիրառությունը։
- Արդյունավետության եւ վերահսկողության համար կողմերի միջեւ պայմանավորվածությունների կատարման, հաստատվում է կրակի դադարեցման խաղաղարար կենտրոն։
- Հայաստանը մինչեւ նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը, մինչեւ դեկտեմբերի մեկը՝ Լաչինի շրջանը, թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։ Կողմերի համաձայնությամբ, առաջիկա երեք տարում կառուցվելու է նոր ճանապարհ Լաչինով, որը կկապի Ստեփանակերտը Հայաստանի հետ, հետագայում խաղաղապահների՝ այդ ճանապարհը հսկելու համար տեղակայման համար։
- Ներքին տեղահանվածները եւ փախստականները վերադառնում են ԼՂ եւ հարակից շրջաններ՝ ՄԱԿ Փախստականների հարցերով բարձր հանձնակատարի հկսողության ներքո
- Իրականացվում է ռազմագերիների փոխանակություն եւ մյուս պահվող անձերի փոխանակություն
- Ապաարգելափակվում են բոլոր տնտեսական եւ տրանսպորտային կապերը ռեգիոնում։ Հայաստանը ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արեւմտյան շրջանների եւ Նախիջեւանի ինքնավար Հանրապետության միջեւ։ Տրանսպորտային այս կապը հսկում են ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայությունը։ Կողմերի համաձայնությամբ, կառուցվելու է տրանսպորտային ուղի՝ Նախիջեւանն ու Ադրբեջանի արեւմտյան շրջանները իրար կապելու համար։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: