Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Արմեն Աբազյանը նշանակվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 1-ին մասի. Արմեն Աբազյանին նշանակել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն»,- ասված է ՀՀ նախագահի հրամանագրում:
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԱԾ տնօրենի պարտականությունների ժամանակավոր պաշտոնակատար, գնդապետ Միքայել Համբարձումյանին պաշտոնից ազատելու առաջարկ էր ներկայացրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: