Քննչական կոմիտեի կողմից ստացված տվյալների համաձայն՝ համացանցում տարածված տեսանյութում իբրև թե հայերեն վարժ տիրապետող «ադրբեջանցին» իրականում Հայաստանի Հանրապետության քաղաքացի է և որևէ մասնակցություն չի ունեցել Ադրբեջանի զինված ուժերի կողմից ռազմական գործողություններում։ Այս մասին հոկտեմբերի 27-ին ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՔԿ քրեագիտական վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը։
«Միգուցե դա սխալ ներկայացման արդյունք է։ Կան բազմաթիվ փաստական տվյալներ, որոնք հիմնավորում են, որ անձը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է և չունի ռազմագերու կարգավիճակ։ Դա ապատեղեկատվություն է»,- ասաց Վարդանյանը։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: