Ադրբեջանը շարունակում է թիրախավորել Արցախի խաղաղ բնակավայրերը:
Ինչպես տեղեկացրին Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից, հոկտեմբերի 20-ի լույս 21-ի գիշերը բոլոր բնակավայրերում հրադադարը համեմատաբար պահպանվել է, իսկ լուսադեմին Մարտակերտը՝ հարակից գյուղերով, նորից հայտնվել է թշնամու նշանակետում:
«Երեկ էլ նույն ուղղությամբ կիրառել էր ավիացիա, ռմբակոծել քաղաքացիական ենթակառուցվածքները: Ադրբեջանական զինուժը կոպտորեն խախտում է ոչ միայն հաստատված մարդասիրական հրադադարը, այլև կիրառում է արգելված զինատեսակներ՝ անգամ խաղաղ բնակչության դեմ»,-նշել են Արցախի ԱԻ պետական ծառայությունից:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: