Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տեղի ունեցող կատաղի մարտերի հետևանքով Սիրիայից առնվազն 52 վարձկան է զոհվել․ այս մասին հայտնում է The Washington Post պարբերականը։ 

Աղբյուրը մանրամասնում է, որ ավելի վաղ այս ամիս զովածների մարմինները սիրիա-թուրքական սահմանին փոխանցել են հարազատներին։ Վերջիններս հրատարակությանը հայտնել են, որ «սպանվածներին Սիրիայում Թուրքիայի կողմից աջակցվող զինված խմբավորումներ են վարձել, որպեսզի նրանք Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ մարտերին մասնակցեն»։

Հարազատների խոսքով՝ զինյալներին «աշխատանքի» դիմաց ամենամսյա աշխատավարձ են խոստացել. նրանց Ադրբեջան են հասցրել Թուրքիայի հարավային հատվածից։

Ավելի վաղ այս մասին հոդված էր հրապարակել նաև ամերիկյան The Wall Street Journal թերթը՝ նշելով, որ Սիրիայից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի Թուրքիայի հետ կապված հարյուրավոր զինյալներ են տեղափոխվել:

Ավելի վաղ Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը և Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայության ղեկավար Սերգեյ Նառիշկինը հայտնել էին, որ Թուրքիան Սիրիայից և այլ երկրներից զինյալներ է տեղափոխվում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի՝ այնտեղ ծավալվող մարտերին մասնակցելու համար

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest