Արցախի Հանրապետության բնակավայրերում և առաջնագծում այս պահին իրավիճակը համեմատաբար հանգիստ է:

Այս մասին հոկտեմբերի 11-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Առավոտյան տվյալներով նշեմ, որ համեմատաբար ավելի հանգիստ է: Չգիտենք, թե ինչքան երկարատև կլինի դա: Բնակավայրերի վրա հրթիռակոծություն, հրետանակոծություն չի կատարվում: Առաջնագծում շատ փոքր հրաձգություններ կան, փոքր հրետանի է կիրառվում, միջդիրքային փոքր մարտեր են լինում: Չգիտեմ, թե ինչպես կզարգանա օրը»,- ասաց Հարությունյանը:

Pin It on Pinterest