Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղին Ադրբեջանի հարվածները որևէ արդարացում չունեն:

Այս մասին Մակրոնը խոսել է Բրյուսելում ԵՄ առաջնորդների հանդիպումից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում:

«Ես Ալիևին ուղիղ ասել եմ՝ հարվածը, որն Ադրբեջանը կիրակի հասցրել է Լեռնային Ղարաբաղին, չունի ոչ մի արդարացում»,-նշել է Մակրոնը:

Նա հաստատել է նաև ջիհադիստների ներկայությունն Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական գործողություններում: «Ունենք փաստեր Սիրիայից վարձկանների ներգրավման մասին»,-ասել է նա:

Մակրոնն իրավիճակը ԼՂ հակամարտության գոտում համարել է իսկապես վտանգավոր և հիշեցրել, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ համատեղ հայտարարություն են տարածել, որով կոչ են անում կողմերին անհապաղ հրադադար հաստատել` առանց նախապայմանների:

«Որպես Մինսկի խմբի համանախագահներ՝ անելու ենք ամեն ինչ՝ վերահաստատելու հրադադարը, որպեսզի կողմերը վերադառնան բանակցային սեղանի շուրջ»,-ասել է Ֆրանսիայի նախագահը:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest