Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել է, որ նախատեսում է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի հարցը քննարկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ:

Էմանյուել Մակրոնը քննադատել է Թուրքիայի պահվածքը Լեռնային Ղարաբաղում ծավալված պատերազմական գործողությունների ընթացքում՝ նշելով, որ Անկարայի «ռազմաշունչ» հռետորաբանությունը խրախուսում է Ադրբեջանին վերագրավել Լեռնային Ղարաբաղը։

«Ես լսում եմ Թուրքիայի քաղաքական հայտարարությունները [ի պաշտպանություն Ադրբեջանի], ինչն, ըստ իս, անխոհեմ է և վտանգավոր», — Reuters գործակալության փոխանցմամբ, հայտարարել է Ֆրանսիայի նախագահը՝ նշելով նաև, որ Անկարայի նման պահվածքն «անընդունելի է»։

Նրա կարծիքով՝ տարածաշրջանային ճգնաժամերը, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, հնարավոր չէ կարգավորել առանց Ռուսաստանի:

Pin It on Pinterest