Ադրբեջանի բանակը շարունակում է թիրախավորել քաղաքացիական բնակավայրերը. ԱՀ նախագահի խոսնակ

177

Ադրբեջանի բանակը շարունակում է թիրախավորել քաղաքացիական բնակավայրերը՝ Արցախի տեղեկատվական շտաբում հայտարարեց ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։

«Գիշերվա ընթացքում Ստեփանակերտի երկնքում հայտնված կամիկաձեները՝ հարվածային անօդաչու սարքերը, մեր զինված ուժերը խոցել են։ Մենք շարունակում ենք մեզ նետված այս մարտահրավերին դիմակայել։ Պայքարում ենք և պայքարելու ենք։ Բայց ինչպես տասնամյակներ առաջ, այսօր էլ Արցախը խաղաղության կողմնակիցն է, և մենք համարում ենք, որ Արցախի հարցը պետք է լուծվի միանշանակ խաղաղ բանակցությունների միջոցով»,- նշեց ԱՀ նախագահի խոսնակը։

Նա վստահեցրել է, որ ի տարբերություն Ադրբեջանի՝ հայկական զինուժը քաղաքացիական բնակչության նկատմամբ ռազմական գործողություններ չի իրականացնում: Նրա խոսքով, հայկական կողմի համար կան կարմիր գծեր, որոնք չպետք է անցնել: