Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը ադրբեջանական բանակի հարվածների հետևանքով Մարտունիի զորամասի ամբողջությամբ շարքից դուրս գալու մասին:
Այս մասին հաղորդում է ՊԲ -ն . «Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակի տարածած տեղեկատվությունը, թե իբր ադրբեջանական բանակի հարվածների հետևանքով Մարտունիի զորամասը լրիվությամբ շարքից հանվել է բացարձակ ապատեղեկատվություն է և իրականությանը չի համապատասխանում: ՊԲ բոլոր զորամասերը շարունակում են մնալ շարքում և իրենց հստակ գործողություններով կործանիչ հարվածներ հասցնում նախահարձակ հակառակորդին»:
Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով առաջին զոհերը եղել են Մարտունու շրջանում՝ մեկ կին և մեկ երեխա, սեպտեմբերի 28-ին ևս մեկ երեխա է զոհվել: Հայկական կողմն ունի 84 զոհ և կա շուրջ 120 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ Հակառակորդը հրետակոծել է նաև դպրոցներ, ներառյալ Ստեփանակերտում։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: