«Սամասուդի այս ձևը, որ բանտի ներսում կարող էին անպաշտպան և փակված մարդկանց ջարդեն փշրեն, հետո ասեն՝ քրեական ենթամշակույթի դեմ են պայքարում․ դա անընդհունելի է»,-հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ նախագահ Ժաննա Ալեքսանյանը, անդրանադնալով նախօրեին «Նուբարաշենի» ՔԿՀ-ի խցում բանտարկյալներին ծեծի ենթարկելու հանգամանքին։
Իրավապաշտպանը խիստ քննադատում է Արդարադատության նախարարության աշխատանքը․ «Հեղափոխություն եք արել պարոննե՛ր, հրաժարվեք բռնություններից»,-ասաց նա, ընդգծելով, որ այս իշխանության օրոք մարդու իրավունքների վիճակը իրավապահ համակարգում նույնն է, ինչ նախկինում. — «Չկա դատախազական վերահսկողություն, չկա պատգամավորաիկան վերահսկողություն․ որևէ արձագանք չկա։ Այս իրավիճակին բացարձակապես չի արձագանքում «Իմ քայլը» պատգամավորական խմբակցությունը, երբ որ մենք հիշում ենք, որ Նիկոլ Փաշինյանը պատգամավոր էր, նա մշտապես այցելում էր նման արտառոց դեպքերին: Ես պետք է ասեմ նաև, որ առանձնապես տարբերություն չեմ տեսնում բռնության դեպքերի նախկին իշխանություննների ժամանակ և հիմա, նույնը ոստիկանությունում»
Իրավապաշտպանը խիստ մտահոգիչ է համարում քրեակատարողական հիմնարկներում վիճակը և ըստ նրա հիմնարկները պետք է առավել բաց լիներ լրատվամիջոցների համար․
«Ես նկատում եմ միտումները, որ ավելի շատ է կոցկվում քան առաջ»,-ասաց Ժաննա Ալեքսանյանը։
Նշենք, որ Արդարադատության նախարարի խոսնակ Լուսինե Մարտիրոսյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել էր, որ քրեակատարողական հիմնարկներում օրենքով սահմանված կարգով պարբերաբար իրականացվում են չնախատեսված խուզարկություններ՝ խցերում արգելված իրեր և առարկաներ հայտնաբերելու նպատակով, ներքին կանոնակարգի պահանջների կոպիտ խախտումները բացառելու նպատակով, ըստ անհրաժեշտության, միջոցառումներին ներգրավվում են նաև կենտրոնական մարմնի տարբեր ստորաբաժանումների, այդ թվում՝ հատուկ նշանակության բաժնի ծառայողները․
«Պետք է նկատի ունենալ նաև, որ գործող օրենսդրական կարգավորումներով քրեակատարողական ծառայողներն իրավասու են օրինական պահանջները չկատարելու կամ խոչընդոտելու դեպքերում գործադրել նաև ֆիզիկական համաչափ ուժ և հատուկ միջոցներ», — գրել է Լուսինե Մարտիրոսյանը:
Սույն պարզաբանումը Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը կեղծ է համարում․
«Ինձ մանրամասն նկարագրել են ծեծվածների վիճակը, դա ծանր վիճակ է, համարում եմ՝ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը պարտավոր էր բացատրել, թե ինչո՞ւ են իր ենթակայության տակ գտնվող ՔԿՀ-ներում բռնությունների այդպիսի դեպքեր լինում և փարատեր այն կասկածները, որ նման դեպքեր չեն կրկնվի,սակայն դրա փոխարեն նրանք տարածել են պարզաբանում համաչափ ուժ կրառելու մասին։
Եթե դուք 20 հոգանոց հատուկջոկատայիններ եք խուց ուղարկում, ով պետք ա ձեզ դիմադրի․ ինչ դիմադրության մասին է խոսվում, ինչ համաչափ ուժի կիրառման մասին է խոսվում։ Ինչքան կարելի է այդ կեղծ արտահայտություննեը շրջանառության մեջ դնել»,-իր վրդովմունքը հայտնեց Ժաննա Ալեքսանյանը։
Ահազանգերի մասին իրավապաշտպանը մանրամասնեց, որ վերջին շրջանում հիմնականում դիմում են «Արմավիր»-ից և «Նուարաշեն»-ից։
Ալեքսանյանը շեշտում է՝ ազատազրկվածներին ծեծի ենթարկելու մասին պարբերաբար տեղեկություններ է ստանում, բայց իրավասու մարմիններն աչք են փակում մարդու իրավունքների սույն խախտումների վրա.
«Դուք գիտեք, որ փետրվար ամսին ներխուժել էին խցերից մեկը, որտեղ պահվում է Վահագն Աբգարյանը, և նրան դանակահարել էին ու դաժան ծեծի ենթարկել: Պաշտոնական տեղեկություններով` բանտի պետի թույլտվությամբ է եղել «Նուբաշենի», որին որպես պատիժ տեղափոխեցին մեկ այլ բանտում պետ, այսինքն` ոչ մի պատիժ չի հետևել այդ դեպքերին»,-նկատում է Ժաննա Ալեքսանյանը։
«ՔԿՀ-ներում բռնության նույիսկ մեկ դեպքն անթույլատրելի է, դա ցույց է տալիս, որ այն մոտեցույմն ու այն մտածելակերպն ու գործելակերպը, որը մենք տարիներ շարունակ զատազրկված անձիք խուսափելով իրենց կյանքի անվտանգության հետ կապված չէին բարձրաձայնում և ենթարկիվում էին այդ քրեական իերարխիայի կազմին»,- ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը։
Իրավապաշտպանը մտահոգիչ է համարում այն հանգամանքը, որ անցած երկու տարիների ընթացքում մինչհեղափոխական ժամանակահատը այդ զանգվածային խախտումները, որոնց մասին առանձիհն դրվագներով էինք տեղեկանույմ, դրանց մասին բարձրաձայնումներ չեղան․
«Եթե իրավիճակ էր փոխվել, պետք էր ազատազրկված անձանց համար էլ իրավիճակը փոխված լինե, այսինքն նրանք արդեն պետք է իմանային, որ խրախուսվում է իրենց նկատմամբ ապօրինությունների բարձրաձայնելը»,-ասաց Արթուր Սաքունցը։
«Ոչ մի բան չի փոխվել քրեակատարողական ծառայության մեջ, ավելին ՔԿՀ պետին նշանակում է նորից վարչապետը, ով ուղիղ պատասխանատվություն ունի այդ իրավիճակի համար»,- նկատեց իրավապաշտպանը։
Ըստ Արթուր Սաքունցի՝ Արդարադատության նախարարությունը քրեակատարողական համակարգում փոփոխություններ իրականացնելու քաղաքական կամք չունի․
«Համակարգային խնդիրները լուծելու համար պետք է օպերատիվ ջանքեր ներդնեն, վեթթինգ պետք է իրականավցի, ՔԿՀ-ներն ազատել նման աշխատակիցներից, որոնք շարունակում են ազատազրկված վերաբերվել պատժիչ գործողության տրամաբանության տեսակետով, այսինքն քիչ է նրանք պատժված են՝ ազատազրկիված, լրացուցիչ պատժի ենթարկելը հանդիսանում է մարդու իրավունքի կոպիտ»,- նկատեց նա։
Նշենք, որ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության հսկողության ներքո «Նուբարաշեն» ՔԿՀ-ում նյութեր են նախապատրաստվում օրերս բանտում տեղի ունեցած դեպքը պարզելու համար, փոխանցում է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։ Դատախազությունը պահանջել է նախապատրաստվող նյութերը՝ անկողմնակալ, համակողմանի քննության ապահովման համար վարույթի հետագա իրականացումը Հատուկ քննչական ծառայությանը (ՀՔԾ) հանձնարարելու նպատակով:
«Ինչպես հավատալ Գլխավոր դատախազությանը, երբ որ Վահագն Աբգարյանի մահափորձի դեպքով, ոչ կասկածյալ կա, ոչ մեղադրյալ կա, այսինքն մեռած է այդ գործը, դա Գլխավոր դատախազին պետք չէ»,-ասաց Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը,-նկատելով․ «Գլխավոր դատախազը ինքն է որոշում, որ գործը չբացահայտի, որին ընթացք տա և վստահել, որ նրանք այս նյութեր նախապատրաստելու արդյունքում սպեցնազին կպատժեն, դա ֆանտաստիկայի ժանրից է»։
«Իրենք բռնություն են կիրառում, իրենք էլ որոշում՝ համաչափ է, թե ոչ։ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը աչքերը փակում է ՔԿՀ-ներում տեղի ունեցող իրադրության վրա՝ արտառոց դեպքեր և ոչ մի բացատրություն հանրությանը»,-ասաց իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: