Երեկ, օգոստոսի 11-ին անժամկետ հացադուլ է հայտարարել Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում 24 տարի իր պատիժը կրող ցմահ դատապարտյալ Արթուր Մկրտչյանը: Նա ստիպված է դիմել ծայրահեղ այս քայլին: Նրա բողոքը դատախազության կամայայականությունների դեմ է: 

2018-ի սեպտեմբեր ամսին ցմահ դատապարտյալը դիմեց դատարան ռեժիմի փոփոխության պահանջով և դատարանը բավարարեց այդ պահանջը՝ փակ ռեժիմը դարձնելով կիսափակ: Այս ընթացքում Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի նախաձեռնությամբ ընդունվեց օրենք ցմահ դատապարտյալների ռեժիմի աստիճանական փոփոխության մասին: Օրենքն արդեն գործում է, արդյունքում փոխվել է մի քանի տասնյակ ցմահ դատապարտյալների ռեժիմը՝ փակից՝ կիսափակ, կիսափակից՝ կիսաբաց և այդպես շարունակ:

Սակայն դատախազությունը կամայական մոտեցում է ցուցաբերում Արթուր Մկրտչյանի հարցում: Դատախազությունն արդեն երկու անգամ կասեցրել է տեղաբաշխշման հանձնաժողովի որոշումը՝ ցնահ դատապարտյալի ռեժիմի փոփոխության հետ կապված:

Առանձնահատկությունն այն է, որ դատախազությունը չի հիմնավորումիր կասեցումները և օրենքը ևս չի սահմանափակում դատախազության կասեցնելու հնարավորությունները: Ընդգծենք նաև, որ քրեակատարողական հիմնարկը դրական է գնահատում ցմահ դատապարտյալի վարքը պատժի կրման ընթացքում:

Տեղաբաշխման հանձնաժողովի վերջին կասեցումը դատախազությունը իրագործեց ակտիվ և անմարդկային գործողություններով, երբ Արթուր Մկրտչյանին Նուբարաշենից տեղափոխել էին Սևան քրեակատարողական հիմնարկ՝և նա շուրջ մեկ ամիս այնտեղ էր: Նույն օրը, առանց նախապես զգուշացնելու, ցմահ դատապարտյալին հետ բերեցին Նուբարաշեն՝ նրան դնելով ծանր հոգեբանական վիճակի մեջ:

«Պատկերացրեք՝ ինչ դաժանություն է 24 տարի 4 պատի մեջ անցկացրած մարդուն մեկ ամսվով հանեն գաղութից ու նորից հետ բերեն այդ զնդանը․ սա ահավոր է քան խոշտանգումը»,- վարչապետին ուղղված բաց նամակում գրել է ցմահ դաըապարտյալը: Հացադուլ հայտարարելուց հետո ցնահ դատապարտյալը բաց նամակոց դիմել է ՀՀ վարչապետին: Ներկայացնենք մի հատված բաց նամակից

«Հարգելի պարոն Փաշինյան, ես՝ Արթուր Համբարձումի Մկրտչյանս 11․08․2020թ․-ի, ժամը 10-ից հայտարարել եմ անժամկետ հացադուլ, որպես պայքարի ինձ մնացած միակ տարբերակ, իմ հանդեպ իրականացվող խոշտանգումների և մահափորձի։ «Սպանիր մարդու հույսը և կոչնչացնես մարդուն․ դա է անում դատախազույթունը»։

Եվ մարդկայնորեն խնդրում եմ բոլորին չարատավորել իմ այս ծայրահեղ քայլը, որպես  ոլտիմատում կամ չգիտեմ ինչ, ես պարզ մարդ եմ և ինձ այլ տարբերակ չի մնացել պայաքարելու մեր հայրենիքում անարդարության ու կամայականությունների դեմ, քան հացադուլը, դրանով նաև աջակցելով  Նիկոլ Փաշինյանին ավելի լավ երկիր կառուցելու գործին, թեկուզ և ի առողջության կամ գոցե և կյանքի հաշվին։ Այս ամենով ինչ որ տեղ նաև այլ մարդկանց  հանդեպ կկանխվի կամայական մոտեցումները։

Հարգելի պարոն Փաշինյան, հավատում եմ, որ դուք Կհասկանաք ինձ և իմ այս քայլը»:

Ժաննա Ալեքսանյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest