Վերաքննիչ քրեական դատարանը բավարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ Քոչարյանի կալանքը փոխելու միջնորդությունները մերժելու մասին դատարանի որոշման դեմ բողոքը։

Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառված կալանքն այսպիսով կվերացվի և խափանման միջոց կկիրառվի գրավը՝ 2 մլրդ դրամի չափով։

Հիշեցնենք՝ Քոչարյանի փաստաբանները ներկայացրել էին Քոչարյանի կալանավորումը ՀՀ և Արցախի նախկին վարչապետերի անձնական երաշխավորությամբ փոխարինելու, կալանքը վերացնելու և նրա նկատմամբ գրավը թույլատրելի ճանաչելու միջնորդությունները։

Pin It on Pinterest