Քննչական կոմիտեն արձագանքել է շարքային Վոլոդյա Գալոյանի գործով Forrights.am-ի վերջին հրապարակմանը։ Կոմիտեի խոսնակ Ռիմա Եգանյանը մեզ փոխանցեց.
《ՀՀ քննչական կոմիտեի նախագահի կողմից հանձնարարվել է Զիվորական քննչական գլխավոր վարչության վերահսկողության վարչությանը՝ ստուգել զինծառայող Վ.Գալոյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի քննության ընթացքը, արդյունավետությունը, լրիվությունը և բազմակողմանիությունը》:
Գալոյանը մահացել է 2019 թվականի հունիսի 29-ին Հադրութի զորմասում։ Նա 2000 թվականի ծնունդ է։ Մահացել է գլխի հրազենային վիրավորումից 2019 թվականի հուլիսին: Քննիչները առաջ են տանում ինքնասպանության վարկածը, թեւ այս մեկ տարում բավականաչափ փաստեր են կուտակվել, որոնք պետք է որ հիմք հանդիսանային հրաժարվելու դրանից:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: