ՔԿ նախագահը հանձնարարել է ստուգել զինծառայող Վոլոդյա Գալոյանի մահվան գործով փաստերը

0
198

Քննչական կոմիտեն արձագանքել է շարքային Վոլոդյա  Գալոյանի գործով Forrights.am-ի վերջին հրապարակմանը։ Կոմիտեի խոսնակ Ռիմա Եգանյանը մեզ փոխանցեց.

《ՀՀ քննչական կոմիտեի նախագահի կողմից հանձնարարվել է Զիվորական քննչական գլխավոր վարչության վերահսկողության վարչությանը՝ ստուգել զինծառայող Վ.Գալոյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի քննության ընթացքը, արդյունավետությունը, լրիվությունը և բազմակողմանիությունը》:

Գալոյանը մահացել է 2019 թվականի հունիսի 29-ին Հադրութի զորմասում։  Նա 2000 թվականի ծնունդ է։ Մահացել է գլխի հրազենային վիրավորումից 2019 թվականի հուլիսին: Քննիչները առաջ են տանում ինքնասպանության վարկածը, թեւ այս մեկ տարում բավականաչափ փաստեր են կուտակվել, որոնք պետք է որ հիմք հանդիսանային հրաժարվելու դրանից:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here