Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշում է կայացրել ադրբեջանական կողմից գերեվարված հայ հովիվ Մանվել Սարիբեկյանի գործով:
«Սարիբեկյանն ու Բալյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով Դատարանը որոշել է, որ Մանվել Սարիբեկյանի մահվան առումով տեղի է ունեցել ՄԻ Կոնվենցիայի 2-րդ հոդվածի (կյանքի իրավունք) եւ Խոշտանգումների վերաբերյալ կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում (արգելում է խոշտանգումը եւ «անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքը կամ պատիժը»):
Դատարանը որոշել է, որ հայցվորներին Ադրբեջանը պետք է 60 հազար եվրո վճարի որպես բարոյական վնասի փոխհատուցում եւ 2200 եվրո որպես դատական ծախսերի փոխհատուցում:
Հիշեցնենք, որ Հայաստանի քաղաքացի, Ճամբարակի մարզի Թթուջուր գյուղի բնակիչ Մանվել Մամիկոնի Սարիբեկյանը ադրբեջանական ԶՈՒ կողմից գերեվարվել էր 2010 թվականի սեպտեմբերի 11-ին Շամշադինի ուղղությամբ:
Սարիբեկյանը քաղաքացիական անձ էր, հովիվ եւ գերի ընկնելու պահին ՀՀ ԶՈՒ-ում չի ծառայել: Չնայած դրան, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը առիթը բաց չի թողել գերեվարված քաղաքացիական անձին «դիվերսանտ» ներկայացնելու համար: Հոկտեմբերի 5-ի գիշերը Սարիբեկյանը, գտնվելով ադրբեջանական բանտում, իբր կախվել է: Հայկական կողմը կարծում է, որ Սարիբեկյանին կա՛մ սպանել են, կա՛մ հասցրել ինքնասպանության: Սա հաստատվում է այն հանգամանքով, որ ադրբեջանական կողմը մեկ ամիս հրաժարվում էր վերադարձնել Սարիբեկյանի մարմինը: Ադրբեջանական կողմը Մ. Սարիբեկյանի մարմինը Հայաստանին է հանձնել նոյեմբերի 4-ին:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորներից մեկը՝ ադրբեջանցի դատավոր Լատիֆ Հուսեյնովը, այնքան վրդովված էր հայ հովիվ Մանվել Սարիբեկյանի գործի վերաբերյալ որոշումից, որ հանդես է եկել այդ գործի վերաբերյալ «հատուկ կարծիքով»:
Դատարանը որոշել է, որ հայցվորներին Ադրբեջանը պետք է 60 հազար եվրո վճարի որպես բարոյական վնասի փոխհատուցում եւ 2200 եվրո որպես դատական ծախսերի փոխհատուցում:
Դատարանի որոշման մեջ նշված են նաեւ որոշումներ կայացնող դատավորների անունները: Նրանց թվում է եղել Լատիֆ Հուսեյնովը: Որոշմանը կից ներկայացված է նրա «հատուկ կարծիքը»: Նա նշել է, որ «համաձայն չէ մեծամասնության կարծիքի հետ», քանի որ իր կարիքով «իրական բողոքը պետք է անընդունելի ճանաչվեր, քանի որ ներկայացվել է 6 ամիս հետո»: Դրանից հետո Հուսեյնովը շեշտում է «կարեւոր» իրավաբանական նրբությունները:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: