Նիկոլ Փաշինյանին հարցաքննության էին կանչել գաղտնալսումների գործով: Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունը։
Նշենք, որ ավելի վաղ Նիկոլ Փասշինյանը իր Ֆեյսբուքյան էջում հրապարակում էր արել, որում նշել էր, որ Քննչական կոմիտեյում է գտնվում․
«Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ՝ երկրի գործող ղեկավարը Քննչական կոմիտի հրավերով ներկայացել է եւ քննիչի աշխատասենյակում պատասխանում է նրա հարցերին»,-գրել էր նա։
ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվում է 2018թ. սեպտեմբերի 11-ին եւ դեկտեմբերի 05-ին համացանցում տարածված՝ ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանի եւ ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Ա.Վանեցյանի, ինչպես նաեւ ՀՀ ՀՔԾ պետ Ս.Խաչատրյանի եւ ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Ա.Վանեցյանի միջեւ տեղի ունեցած հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումների ձայնագրառումներում, հիշատակված պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորություններն առերեւույթ չարաշահելու՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը, որի շրջանակներում քննության առարկա է հանդիսանում նաեւ Ռոբերտ Քոչարյանի և Յուրի Խաչատուրովի կալանավորման միջնորդությունները քննած դատավորների նկատմամբ արդարադատության իրականացնելիս միջամտելու հանգամանքը:
Նշված քրեական գործով, որպես վկա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացել է ՀՀ Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչություն եւ հարցաքննվել՝ դատարանների վրա հնարավոր միջամտությունների հանգամանքները պարզելու շուրջ:
ՀՀ Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում է քննվում նաեւ ԱԱԾ նախկին տնօրենի եւ ՀՔԾ պետի հեռախոսային խոսակցությունները ապօրինի գաղտնալսելու եւ համացանցով տարածելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 146-րդ հոդվածի 1-ին մասով, 254-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով հարուցված և քննվող քրեական գործը, որի շրջանակներում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցաքննվել է որպես տուժող՝ ապօրինի գաղտնալսում եւ ձայնագրառումն իրականացնելու ու տեսանյութը համացանցում տարածելու արդյունքում իր իրավունքների եւ օրինական շահերի խախտման եւ գործի համար հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հանգամանքների շուրջ:
Երկու հարցաքննությունները տեւել են ընդհանուր 2 ժամ 35 րոպե:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: