Օրենքով գող Մերաբ Քալաշովը Հայաստանում չէ։ Նրան արտահանձնել են Ֆրանսիայի իրավապահներին, սակայն քրեական գործ է հարուցված Քալաշովին ապօրինի ձևով արտահանձնելու և նրան ծեծի ենթարկելու փաստերի վերաբերյա։ Այս մասին Forrights.am-ին հայտնեց Մերաբ Քալաշովի փաստաբան Արմեն Մելքոնյանը։ Քրեական գործերով նախաքննութուն է ընթանում, բայց որևէ տեղեկություն դրա ընթացքի մասին չունեմ», — ասաց նա։
Անցյալ տարի նոյեմբերի 6–ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները գողականներից Հայաստանը մաքրելու շրջանակներում Նուբարաշենից բերման էին ենթարկել օրենքով գող, 1975թ. ծնված Մերաբ Քալաշովին՝ Թբիլիսկի մականունով։
Ֆրանսիայի իրավապահները Քալաշովին մեղադրում են ծանր հանցագործությունների համար՝ փողերի լվացում, կազմակերպված հանցավորության աջակցում, ինչը և նրան կալանավորելու հիմք հանդիսացավ։ Մոտ 9 ամիս Քալաշովին պահում էին «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում։ Օրերս «Արմավիր» ՔԿՀ-ից տեղեկացանք, որ Քալաշովն այլևս Հայաստանում չէ։ ՀՀ կառավարությունը նրան արտահանձնել է Ֆրանսիայի իրավապահներին։ Այս մասին ոչ մի տեղեկություն պաշտոնապես չի հրապարակվել։
Արդյոք՞ Քալաշովին հանձնել
եք Ֆրանսիայի իրավապահներին՝ ոստիկանությունից ասացին, որ դիմենք դատախազություն, իսկ
դատախազությունից մեզ ուղարկեցին արդարադատության նախարարություն, որն էլ իրականացրել
է օրենքով գողի արտահանձնումը, քանի որ Ֆրանսիայում Քալաշովն ունեցել է դատապարտյալի
կարգավիճակ։
Նրան արտահանձնելու վերաբերյալ որոշում չի եղել։ Նրան ուղարկել են Ֆրանսիա բացարձակ ապօրինաբար։ Կալանքի ժամկետը լրանում էր հուլիսի 5-ին, որից հետո նրան պետք է օրենքի համաձայն բաց թողներին, և որպեսզի բաց չթողնեն, արտահաձնեցին։ Սա Քալաշովի փաստաբան Արմեն Մելքոնյանի կարծքին է։ «Նրան գողացան ու հանձնեցին։ Նրան այդ օրը պետք է բաց թողնեին, լրանում էր կալանքի ժամկետը, բայց մարդիկ գողացան ու պետական մաշտաբով առանց որոշման տարան հանձնեցին։ Մենք արտահանձնման դեմ վճռաբեկ բողոք էինք ներկայացրել։ Գործը դատական գործընթացի մեջ էր, ու առանց վճռաբեկ դաըտարանի որոշմանը սպասելու, նրան ապօրինի արտահանձնեցին։ ՀՀ պատմության մեջ նման բան չի եղել։ Մենք սիրում ենք Հռոմի պապից կաթոլիկ լինել, ուզում էին Քալաշովի ու մեր արդարադատության հաշվին Ֆրանսիային բարեկամ ձևանալ», — ասում է փաստաբանը։
Վերջին անգամ Մելքոնյանն իր պաշտպանյալին գտել է «Զվարթնոց» օդանավակայանում՝ ծեծված վիճակում, մարմնի վրա բազմաթիվ վնասվածքներով, գլուխը ջարդած։ Նա հաղորդումներ ներկայացրեց հանցագործության մասին, որոնց հիման վրա էլ քրեական գործ հարուցվեց։
43 տարեկան Մերաբ Քալաշովը հին, «դասական» օրենքով գողերից էր համարվում։ Մեր տեղեկություններով, 9 ամսում նրա խցի դուռը ոչ մի օր չի փակվել։ Սակայն գողը գրեթե չի օգտվել իր արտոնյալ վիճակից։ Դուռը բաց էր, բայց նա համարյա դուրս չէր գալիս խցից։
Սյուզան Սիմոնյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: