Կառավարության այս շաբաթվա նիստում նիստում գործադիրը հավանություն տվեց ՊՆ-ի կողմից մշակված  նախագծին, որով նախատեսվում է պարտադիր զինվորական ծառայությունից ազատել վարքային խանգարումներ ունեցող անձանց։

Որոշումը, Պաշտպանության նախարարության համոզմամբ՝  կապահովի զինվորական ծառայության պատշաճ կազմակերպումն ու իրականացումը, կբացառի այնպիսի առողջական վիճակ ունեցող անձանց զինվորական ծառայության ներգրավումը, որոնց մոտ առկա խնդիրը համատեղելի չէ զինվորական ծառայության պարտականությունների կատարման հետ:

Խնդիրն այն է, որ ՊՆ-ն ընդունում է՝ 2018թ. ապրիլի 12-ից հետո անցկացված զորակոչերը ցույց են տվել, որ առանց վարքային խանգարումների թեթև աստիճանի մտավոր հետամնացություն ունեցող անձանց մոտ զինվորական ծառայության ընթացքում խնդիրներ են առաջանում հարմարվողականության և զինծառայողի համար անհրաժեշտ հմտությունների ձեռքբերման առումով:

Ըստ ՊՆ-ի՝ սա բացասաբար է անդրադառնում զինվորական ծառայության պատշաճ կազմակերպման վրա:

«ՀՀ կառավարության 12.04.2018թ. N 404-Ն որոշման ընդունումից հետո անցկացված զորակոչերը ցույց տվեցին, որ առանց վարքային խանգարումների թեթև աստիճանի մտավոր հետամնացություն ունեցող անձանց մոտ զինվորական ծառայության ընթացքում խնդիրներ են առաջանում հարմարվողականության և զինծառայողի համար անհրաժեշտ հմտությունների ձեռքբերման առումով, ինչը բացասաբար է անդրադառնում զինվորական ծառայության պատշաճ կազմակերպման վրա»,– ասված է կառավարության` այսօր ընդունած որոշման մեջ, որով 2018թ.–ի որոշման համապատասխան կետերը չեղյալ են հայտարարվում։

«Ինքն իրենով շատ լավ մտահաղացում է, որը շատ հարցերի լուծում է տալու, նաև կանխարգելելու է բանակում այն կոնֆլիկտներն ու բռնությունները որոնց ականատես ենք լինում»,-այս մասին Forrights-ի հետ զրույցում ասաց Հայաստանի Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Նինա Կարապետյանցը:

Իրավապաշտպանը կարծում է, որ այստեղ կոռուպցիոն  ռիսկերի հավանականությունն է մեծ: «Այստեղ պետք է անպայման ուշադիր լինել կոռուպցիոն ռիսկերը կանխելու համար, որովհետև եթե դա լինելու է որոշ զանգվածի համար ծառայությունից խոսափելու հնարավորություն, դա արդեն խնդրահարույց է։ Հանկարծ չստացվի, որ իրենք իրենց ծանոթներին «թեթև մտավոր հետամնացությամբ» նորից բանակ չեն ուղարկի»,-իր մտահոգությունը հայտնեց իրավապաշտպանը։

«Թեթև, միջին ու ծանր» մտավոր հետամնացությունը որոշում է հանձնաժողովը, հիմա թե ինչպե՞ս պետք է կարգավորվի դա բավականին խնդրահարույց է համարում Կարապետյանցը, վստահեցնելով՝ եթե  կոռուպցիոն ռիսկը կանխվի, ապա որոշումը ինքն իրեն շատ դրական է։

Նինա Կարապետյանցը կարծում է, որ մարդիկ, ովքեր մտավոր հետամնացությամբ են զորակոչվել բանակ, զենք են վերցրել՝ դրանից հետո խնդիրների առաջ կարող են կանգնել, մինչև անգամ ծանր հետևանքներ առաջացնել։ Այստեղ պետք է անպայման ուշադիր լինել կոռուպցիոն ռիսկերը կանխելու համար, որովհետև եթե դա լինելու է որոշ զանգվածի համար ծառայությունից խոսափելու հնարավորություն, դա արդեն խնդրահարույց է։

Իրավսպսշտպնը վստահ է, որ սա շատ լավ մտահղացում է, որը շատ հարցերի լուծում է տալու, նաև կանխարգելելու է բանակում  կոնֆլիկտներն ու բռնությունները

Կառավարության այսօրվա նիստում որոշումն ընդունվեց առանց քննարկման ու զեկուցման։

Նշենք, որ այս հարցն առավել ուշադրության արժանացավ զինծառայող Յուրիկ Բրոյանի աղմկահարույց գործով, ում բանակ էին զորակոչել թույլ մտավոր հետամնացություն ախտորոշմամբ:  Forrights-ը ամիսներ շարունակ անդրադարձել է զինծառայող Յուրիկ Բրոյանի առողջական ծանր վիճակին, ինչպես նաև այն հանգամանքին, որ նա ծառայության ընթացքում ծեծի է ենթարկվել հրամանատարի կողմից, ինչի հետևանքով տեղափոխվել էր հոգեկան առողջության կենտրոն:

«Լրագրողներ հանուն մարդու իրավունքներ»-ի ՀԿ նախագահ Ժաննա Ալեքսանյանը այս որոշում ՀԿ-ի ձեռքբերումն է համարում.

«Ողջունելի է ՊՆ նախաձեռնությունը և Կառավարության հրատապ արձագանքը: Յուրիկ Բրոյանի օրինակը նաև հանրությանը համոզեց, որ այդ հիվանդությամբ տառապող անձինք չպետք է զորակոչվեն բանակ:  Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը կարևորեց մեր կազմակերպության աշխատանքն այսպիսի խնդիրները բարձրաձայնելու  համար: Մենք հանդես ենք եկել տարբեր առաջարկներով, հուսամ դրանք էլ հետագայում դրական ընթացք կստանան»,-ասաց նա։

Ազնիվ Սիրադեղյան

Pin It on Pinterest