Կառավարությունը հավանություն տվեց  «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Նույնականացման քարտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի մասին որոշմանը:

ՀՀ արդարդատության նախարարի պաշտոնակատարի տեղակալ Արթուր Հովհաննիսյանը, ներկայացնելով որոշման նախագծերը, նշեց, որ փաթեթը պատրաստավել է ՄԻՊ  գրասենյակի հետ համատեղ:

«Մենք նախատեսում ենք, որ դատապարտյալին մեկ քրեակատարողական հիմնարկից մեկ այլ հիմնարկ տեղափոխելու հիմք դիտարկել նաև մերձավոր ազգականների հետ շփումները, այսինքն՝ դատապարտյալներին ըստ ՔԿՀ-ների տեղաբաշխելիս այնպես անել, որ ազգականների բնակության վայրերին մոտ ՔԿՀ տեղակայվի, որ արտաքին աշխարհի հետ կապն ավելի արդյունավետ լինի», — ասաց նա, նշելով, որ  նախատեսում են նաև մեկ երկարատև տեսակցություն՝ մինչև երեք օր տևողությամբ:

«Մենք գտնում ենք, որ անկախ նրանից, թե անձը ինչ հանցանք է գործել, եթե կան օրենքով նախատեսված հիմքերը անձին կարճատև մեկնում տալու համար, ապա մենք այդ անձին կտրամադրենք, իսկ անվտանգության ապահովումը կկազմակերպվի», — ասաց նա:

Բացի այդ, դատապարտյալին կարճատև մեկնում կտրվի այն դեպքում նաև, երբ վերջինիս երեխան գտնվում է կյանքի դժվարին իրավիճաներում:

Թույլատրվելու է նաև, որ դատապարտյալն իր հաշվին գնումներ անի, այսուհետ ոչ թե մինչև 30 հազար դրամի, այլ 60 հազար դրամի սահմաններում, քանի որ գնաճ է տեղի ունեցել ու առավելագույն շեմը պահպանելն արդարացված չէ.

«Ցմահ դատապարտյալներին այսուհետ պարտականություն չի լինելու առանձին պահել մյուս դատապարտյալներից, ընդհակառակը, ցմահ դատապատյալները պահվելու են մյուս դատապարտյալների հետ համատեղ»:

Իսկ եթե ցմահ դատապարտյալը ցանկանում է առանձին պահվել, կարող է դիմում գրել:

Pin It on Pinterest