ԴԱՀԿ աշխատակիցները ծեծել են եզդի երիտասարդին, հայհոյել նրա ազգությունը

ԴԱՀԿ աշխատակիցները ծեծել են եզդի երիտասարդին, հայհոյել նրա ազգությունը
Ազգությամբ եզդի Նազիկ Ամարյանը և նրա որդի Յուրա Ամարյանը 2015թ.-ին  առճակտվեցին  անօրինականության հետ: Թբիլիսյան խճուղում գտնվող, հանրակացարանի շենքում էր բնակվում Ամարյանների ընտանիքը , վերջիններս  երկրաշարժից տուժող լինելով, տարիներ  շարունակ հաստատվել էին այդ տարածքում: 

Ամարյանների փոխանցմամբ,  մի օր մի բանկի տնօրեն եկել և վերջիններիս ստիպել է ազատել տարածքը, ասելով,  որ դա իր սեփականությունն  է, ինչին ի պատասխան Նազիկ Ամարյանը նշել է, որ լինելով երկրաշարժից տուժված չունի այլ կացարան և ժամանակ է պետք վարձով որևէ բնակարան գտնելու և տեղափոխվելու համար: Հաջորդ այցին, սակայն բանկի նույն պաշտոնյան՝ սպառնալով Նազիկ Ամարյանին՝ ասել է.  «եթե չազատեք  բնակարանը, հարկադիրին կուղարկեմ, նրանց փող կտամ,  և նրանք  իրենց ձևերով ձեզ կհանեն այդտեղից»: 

Դեպքից մի քանի օր անց,  հարկադիր ծառայության աշխատողները ժամանել են Ամարյանների բնակության վայր` հարկադրելով ազատել բնակարանը՝ առանց, որևէ փաստաթուղթ կամ դատարանի  որոշում ցույց տալու:  « Արագացրե՛ք, ձեր իրերը հավաքեք, տարեք, հակառակ դեպքում, մենք կբարձենք այդ ամենը  կտանենք պահեստավորման, ինչից հետո, եթե ցանկանաք ձեր իրերը ետ վերցնենք` պետք է կրկնակի վճարեք»: Այս ամենը լսելուց հետո Նազիկ Ամարյանը որոշել է տան իրերը հավաքել և տանել վարձով բնակվող տղայի տուն: Երբ ամեն բան տեղափոխված էր և մնացել էր վառելափայտերի տեղափոխումը, Հարկադիր ծառայոության աշխատակիցները կրկին միջամտել են. «վառելափայտը  արագացրեք հանեք, մենք վռազում ենք»;

Նազիկ Ամարյանը  նշել է, եթե շտապում եք  վաղը եկեք` բնակարանը ամբողջությամբ ազատած կլինենք: Սակայն, Հարկադիր ծառայության աշխատակիցներըը  շարունակել են պնդել, որ վառելափայտերը հանեն, շպրտեն, որպեսզի իրենք կնքեն բնակարանը: Նազիկ Ամարյանի արձագանքին հետևում է հարկադիր ծառայողների հայհոյախառն խոսքերը . «Շատ ես լեզվիդ տալիս, ես քո եզդի լավը…»: 

Լսելով կոպիտ հայհոյանքը՝ Նազիկ Ամալյանը մոտեցել է աշխատակիցներին, ասել է`  ինչ կապ ունի իր ազգությունը, երբ ամուսինը մասնակցել և մարտնչել է Արցախյան պատերազմին, երբ որդիները ծառայել են հայկական բանակում: Յուրան էլ իր հերթին է փորձում հասկանալ, թե ինչո՞ւ են հայհոյել իրենց, ինչին ի պատասխան հարկադիր ծառայության աշխատողները սկսում են սպառնալ Յուրային.  

«Հարկադիր ծառայության աշխատակիցները  Նազիկ Ամարյանին հրել և գետնին են գցել, ինչից այնուհետև հրել և գետնին են  գցել Յուրա Ամարյանին, ապա ատրճանակի խզակոթով հարվածել և հայհոյել են նրան: Ծեծի ենթարկվեուց հետո, Շտապ Օգնության մեքենայով Նազիկ Ամարյանին և Յուրա Ամարյանին տեղափոխել են հիվանդանոց:  Ինչից հետո ԴԱՀԿ աշխատակիցները հորդորել են Նազիկ և Յուրա Ամարյաններին չբողոքել՝ պատճառաբանելով որ գործը կփակվի և շարունակություն չի ունենա, սակայն գործընթացն այլ ընթացք է ստանում` ԴԱՀԿ աշխատակիցներն են բողոք ներկայացնում Յուրա Ամարյանի դեմ՝ Յուրային գամելով ամբաստանյալի աթոռին: 

Դեպքի հետքերով, խոսեցինք նաև  «Սինջար եզդի ազգային միավորում» ՀԿ-ի նախագահ Բորիս Մուրազիի հետ, ով նշեց, որ  Յուրա Ամարյանի խնդրից տեղյակ են եղել ի սկզբանե: «Ամարյանը լեզվակռիվ էր ունեցել ԴԱՀԿ աշխատակիցների հետ, որի ընթացքում այդ աշխատակիցները ծեծել էի Ամարյանին, իսկ հետո իրենք էլ դիմում բողոք գրել նրա դեմ, որի պատճառով նա կանգնած է իրավական խնդիրների առաջ: Ամարյանի նկատմամբ կատարվածը մարդու իրավունքների խախտում էր: Ամարյանին վիրավորանքներ էին հասցրել նաև իր ազգային պատկանելության մասով: Հայհոյել էին նրան և նրա ազգային պատկանելությունը: Մենք կարծում ենք, որ դատարանը պետք է ի վերջո վերականգնի արդարությունը, և Ամարյանը օրենքի հետ խնդիրներ չի ունենա ».-նշեց Բորիս Մուրազին, ով նաև ի պաշտպանություն Ամալյանների ընտանիքի խախտված իրավունքների վերկանգման ՀՀ կառավարության շենքի հարակից տարածքում բողոքի ակցիաներ է իրականացրել՝ ՀԿ-ի անդամների հետ միասին:  

Յուրա Ամարյանի պաշտպան, Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Նինա Կարապետյանցը պատմեց, թե այս գործում ինչն էր ուշադրության արժանի: Պաշտպանի խոսքերով՝ այս պատմության մեջ ականատես են եղել  դասական քսենոֆոբիայի դրսևորման` պաշտոնատար անձանց կողմից: 

Գործի մեկնարկը տրվել է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաների առաջին ատյանի դատարանից, սկզբում գործով ներգրվված է եղել հանրային պաշտպան, սակայն որոշ ժամանակ անց Յուրա Ամալյանը հրաժարվել է հանրային պաշտպանից, օգտվել Նինա Կարապետյանցի և Արայիկ Պապիկյանի փաստաբանական օգնությունից: Նինա Կարապետյանցը ընդգծեց, քանի որ ԴԱՀԿ աշխատողները հասկացել են իրենց արածի լրջությունը,  ամենից առաջ դիմել են ոստիկանություն՝ ներկայացնելով բողոք: Վերջիններս անգամ թույլ չեն տվել Յուրա Ամարյանին, անհրաժեշտ բուժօգնություն ստանալ: 

Հիվանդանոցից խաբեությամբ ոստիկանական բաժանմունք են  տարել՝ պատճառաբանելով, թե մի քանի րոպե տևողությամբ գործ կա անելու, մի քանի թուղթ պետք է ստորագրվի: Սակայն տևական ժամանակ Յուրա Ամարյանին պահել են բաժանմունքում՝ ստիպելով ստորագրել ինչ-որ փաստաթղթերի տակ՝ օգտվելով Յուրա Ամարյանի թերի կրթությունից և հարվածներից ստացած ոչ սթափ վիճակից; Նինա Կարապետյանցի խոսքով՝ գործից առանձնացվել է մի մաս, ուղղարկվել Հատուկ  քննչական ծառայություն, առանձին քննություն է անցկացվել ԴԱՀԿ աշխատակիցների կողմից բռնություն իրականացնելու կապակցությամբ, սակայն ոչինչ չի ապացուցվել, քանի որ  ինչպես փաստաբանը նշեց` «ուսադիր ունեցողները, ուսադիր ունեցողներին պաշտպանում են, չեն գցում»:  

Հաջորդ կասկած հարուցող հանգամանքն ըստ փաստաբանի՝ մեղադրանքի առաջադրման քրեական հոդվածն էր` ՀՀ ՔՕ 316 հոդվածի 2-րդ մաս:  Նինա Կարապետյանցի փոխանցմամբ, եթե անձին մեղադրանք էր առաջադրվում 316 հոդվածի 1-ին  մասով ապա  անձը անմիջապես կալանավորվում էր, իսկ  Յուրա Ամարյանին մեղադրանք էին առաջադրել  ՀՀ ՔՕ 316 հոդվածի 2-րդ մաս` խափանման միջոց ընտրելով ստորագրություն չհեռանալու մասին:    

«Այս փաստը ևս համոզմունք է հաղորդում, որ մեղադրանք առաջադրող կողմը հասկացել է գործի շինծու լինելը և որոշել է ինչ որ չափով մեղմել պատժաչափը: Հաջորդ հատկանաշական հանգամանքը գործով տուժող անձ ճանաչված  ԴԱՀԿ աշխատակցի հետ է կապված, քանի որ տվյալ գործը վերջինիս վարույթում չի եղել: Գործը մակագրված է եղել այլ անձի վրա, սակայն  ով իրեն տուժող է համարում և ներկա է եղել այդ միջադեպին՝ իր ցանկությամբ է գնացել պլոմբելու համար այն բնակարանը, որտեղ բնակվելիս է եղել Ամարյանների ընտանիքը»,- ասաց Նինա Կարապետյանցը: 

Փաստաբանը նաև շեշտեց, որ  տվյալ անձը,  ՀՀ  Քր օր.-ի 316 հոդվածով որևէ կերպ տուժող ճանաչվել չի կարող, ԴԱՀԿ տվյալ աշխատակիցը այնտեղ գտնվելու գրավոր հրաման , բանավոր հրահանգ իր վերադասից չի ունեցել:  Օգոստոսի 10-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորքի նստավայրում սպասվում է Ամարյանի գործով հերթական դատական նիստը, որի ընթացքում դեռ պետք է լսեն գործով մի քանի վկաների : 

Նշենք որ գործով վկաններ Նազիկ Ամարյանը և մեծ որդին ամիսներ առաջ մահացել են: Փաստաբանը հույս հայտնեց` քանի որ ՀՀ-ում հեղափոխություն է տեղի ունեցել արդարադատությունը այնուամենայնիվ կվերականգնվի նաև այս գործով :   

Լիանա Այվազյան


10.07.2018
Jfhr.am Նորություների կայքից.
http://www.jfhr.am/sorces/print.asp/?id_=8&ln=1&page_id=275