Մասիսի քաղաղքապետին նոր մեղադրանք է առաջադրվել․նա կալանավորվել է

Մասիսի քաղաղքապետին նոր մեղադրանք է առաջադրվել․նա կալանավորվել է
Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին եւ նրա եղբորը՝ Գոռ Համբարձումյանին, նոր մեղադրանք է առաջադրվել, տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեն։ 

Մասիսի քաղաքապետին մեղադրանք է առաջադրվել զանգվածային անկարգություններ կազմակերպելու և դրանց ընթացքում բռնություն գործադրելու, զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանության, իսկ եղբորը՝ մի խումբ անձանց կողմից կազմակերպված, ինչպես նաև զենքի գործադրմամբ խուլիգանության համար: 

Դատարանը որոշել է կալանավորել քաղաքապետին, իսկ եղբորը կալանավորելու միջնորդությունը քննարկման փուլում է:Մասիսի քաղաքապետին ավելի վաղ մեղադրանք էր առաջադրվել մեկ այլ քրեական գործով՝ Երևանի Էրեբունի թաղամասում ապրիլի 22-ին տեղի ունեցած անկարգությունների գործով: 

Համբարձումյանը ձերբակալվել էր, սակայն դատարանը մերժել էր նրան կալանավորելու՝ քննչական մարմնի միջնորդությունները:


6.07.2018
Jfhr.am Նորություների կայքից.
http://www.jfhr.am/sorces/print.asp/?id_=8&ln=1&page_id=274