Մեղադրանք է առաջադրվել Գագիկ Եղիազարյանին բռնության ենթարկած ոստիկանության գումարտակի պետին

Մեղադրանք է առաջադրվել Գագիկ Եղիազարյանին բռնության ենթարկած ոստիկանության գումարտակի պետին
Հատուկ քննչական ծառայությունը հայտնում է, որ մեղադրանք է առաջադրվել Սասնա ծռեր խմբի անդամ Գագիկ Եղիազարյանի նկատմամբ բռնություն գործադրած Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ուղեկցող գումարտակի հրամանատար Ա. Ղ.-ին։ Ստորև ՀՔԾ հաղորդագրությունը ներկայացնում ենք ամբողջությամբ․  

«Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ՊՊԾ գնդի զինված զավթման մեջ մեղադրվող կալանավորված անձանց և ՀՀ ոստիկանության աշխատակիցների միջև տեղի ունեցած միջադեպի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի շրջանակներում ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով մեղադրանք է առաջադրվել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ուղեկցող գումարտակի հրամանատար Ա. Ղ.-ին հանրորեն վտանգավոր այն արարքի կատարման  համար, որ նա, ամբաստանյալ Գ. Եղիազարյանի կողմից դժգոհություն հայտնելու ըմբոստության համար նրան պատժելու նպատակով մտել է վերջինիս խուց, ապտակել դեմքին, որից հետո ՀՀ ոստիկանության ուղեկցող գումարտակի այլ ծառայողների հետ միասին ձեռքերով և ոտքերով հարվածներ հասցրել Գ. Եղիազարյանի մարմնի տարբեր հատվածներին` նրան դիտավորությամբ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Նախաքննությունը շարունակվում է»:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքովսահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտ


13.06.2018
Jfhr.am Նորություների կայքից.
http://www.jfhr.am/sorces/print.asp/?id_=8&ln=1&page_id=273