բողոքի ակցիայի անչափահաս մասնակիցներին ծեծելու համար 4 անձ կալանավորվել է

բողոքի ակցիայի անչափահաս մասնակիցներին ծեծելու համար 4 անձ կալանավորվել է
ՀՀ Քննչական կոմիտեի մամլո խոսնակ Սոնա Տռուզյանը ֆբ-յան իր էջում գրառում է արել.

«Էրեբունու վարչական շրջանի տարածքում բողոքի ակցիայի մասնակից անչափահասների նկատմամբ ապրիլի 20-ին կիրառված բռնության դեպքի առթիվ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով նախաքննությունն ավարտվել է։

Մեղադրանք է առաջադրվել 4 անձի,Ս.Հակոբյանին ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, Գ.Ազարյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 5-րդ կետերով, Ս.Բաղդասարյանին և Վ.Մխիթարյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին»:


13.06.2018
Jfhr.am Նորություների կայքից.
http://www.jfhr.am/sorces/print.asp/?id_=8&ln=1&page_id=272